Ռ. Քոչարյանի փաստաբան. Կքննարկենք որոշ պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը
Քանի որ մեղադրյալի նկատմամբ չկա խափանման միջոց, նրա անձը հաստատող փաստաթուղը չի կարող պահվել վարույթ իրականացնող մարմնի մոտ։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը։
«Սա այն հարցը չէ, որի շուրջ մասնագիտական քննարկում կարող է լինել։ Ցանկացած իրավաբան նույն պատասխանն է տալու, հստակ է ամեն ինչ։ Անձնագիրը չպետք է լինի վարույթ իրականացնող մարմնի մոտ, քանի դեռ չկա խափանման միջոց»,-ասաց փաստաբանը։
Նրա խոսքով, իսկ եթե անձը հաստատող փաստաթուղթը պահվում է վարույթ իրականացնող մարմնի մոտ, ուրեմն օրենքի խախտում է։
«Անձնագիրը վարույթն իրականացնող մարմնի մոտ լինելը պետք է առաջացնի հետևանքներ կարգապահական ոլորտում։ Մենք նաև կքննարկենք որոշ պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը»,-ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Ռ. Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ վերացել էր և նրա նկատմամբ որևէ խափանման միջոց չէր կիրառվել։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Օրբելյան. ՀՔԾ կողմից հարուցված նոր գործում ներկայացված էպիզոդը մեր պաշտպանյալին չի առնչվում
- Քոչարյանի փաստաբան. Եթե կարիք լինի, ստորագրությունը կդրվի
- Ռոբերտ Քոչարյան. Մարդիկ, որոնք այն ժամանակ հրահրել են մասսայական անկարգություններ, այսօր փորձում են վրեժխնդիր լինել
- «Իրավաբանական աղբ է». Ռոբերտ Քոչարյանն՝ իր դեմ հարուցված քրգործի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան