Մոուրինյոն դատապարտվել է
«Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պայմանավորվել է Իսպանիայի հարկային մարմինների հետ և համաձայնվել մեկ տարվա ազատազրկման՝ հարկեր չվճարելու համար։
360tv.ru-ն, հղում անելով El Mundo-ին, գրում է, որ Մոուրինյոն իսպանական իշխանություններից թաքցրել է եկամուտների մի մասը, որը նա ստացել է մադրիդյան «Ռեալի» մարզիչ աշխատելու ժամանակաշրջանում։ Այսպես, 2011 թվականին նա վճարել է շուրջ 1,6 միլիոն եվրո հարկ, 2012-ին՝ 1,7 միլիոն։
Մոուրինյոն խոստովանել է, որ կանխամտածված խուսափել է հարկեր վճարելուց։
Ամենայն հավանականությամբ, դատարանը կսահմանափակվի պայմանական պատժի կիրառմամբ. իսպանական օրենսդրությամբ, նման պատիժ է կիրառվում, եթե իրավախախտն այն առաջին անգամ է թույլ տալիս։ Բայց դրա փոխարեն նա պետք է վճարի 700 հազար եվրո տուգանք։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան