Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա. նախարար
«Դեռ ամբողջական վերլուծություններ չկան այդ մասով»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով հարցին, թե ԱՄՆ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ ինչ ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա:
Նախարարի խոսքով՝ բնականաբար, ազդեցություններ կարող են լինել: «Դրանք պետք է հավասարակշռված ներկայացվեն, այսինքն՝ ազդեցություն թե՛ բացասական, թե՛ որոշակի հնարավորությունների ընձեռման տեսակետից: Առաջիկայում, երբ ունենանք առավել լիարժեք պատկերացում, այդ ժամանակ կներկայացնենք»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Հեղափոխությունից հետո գրեթե ամբողջությամբ փակվել են կոնյակի կեղծման ճանապարհները»
- Ռուբլու արժեզրկմանը զուգահեռ պետք է հայկական դրամը որոշ չափով թուլացնել. տնտեսագետ