Միշտ կապի մեջ եմ Յուրա Մովսիսյանի հետ. Վարդան Մինասյան
«Լավ ուսումնասիրել ենք հակառակորդին, գիտենք ուժեղ ու թույլ կողմերը»,- ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի Հայաստան-Լիխտենշտեյն ընտրական խաղից առաջ այսօր րագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։
Նրա խոսքով՝ պետք է փորձեն սահմանափակել Լիխտենշտեյնի հավաքականի ուժեղ կողմերը. «Մենք այս ձևով վերաբերվում ենք մեր բոլոր հակառակորդներին»։
Ասուլիսին ներկա ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսն էլ հավելեց, որ թիմում տրամադրությունը լավ է, պարապել են. «Կարծում եմ՝ այժմ թույլ թիմեր չկան: Պետք է պատրաստ լինենք 100 տոկոսով: Լիխտենշտեյնի հավաքականն ունի արագ ֆուտբոլիստներ և պետք է ուշադիր լինենք հակագրոհների ժամանակ»։
Լրագրողի հարցին, թե որն է մեր հավաքականի ուժեղ կողմը և ինչի վրա պետք է հույս դնել, Մինասյանը պատասխանեց. «Մեր միտքն է ճկուն շատ, ընդհանրապես հայ ազգի միտքն է ճկուն, մեզ մի բան է պակասում՝ այդ միտքը ճիշտ հունով տանել։ Ինքներս մեզ չխաբենք, չխաբենք ֆուտբոլին»։
Ինչ վերաբերում է Յուրա Մովսիսյանին ու հետագա աշխատանքներին՝ Վարդան Մինասյանն ասաց. «Միշտ կապի մեջ եմ նրա հետ, վերջին անգամ մի 10 օր առաջ եմ նրա հետ զրուցել, ինքը մինչև վերջին պահը ակումբ էր ման գալիս, ես ասել էի, որ պահին ակումբ գտնես ու հասցնես գոնե երկու խաղ խաղալ, միանշանակ կհրավիրվես հավաքական, բայց տեղի ունեցավ դա»։
Նշենք, որ Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին` ժամը 20:00-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Հարակից հրապարակումներ`
- Յուրա Մովսիսյանը վիրահատվել է
- Յուրա Մովսիսյանն այցելեց Հայաստանի ազգային հավաքականի ճամբարը
- Յուրա Մովսիսյանը հրավիրվել է հավաքական