Քոչարյանի փաստաբան. Եթե կարիք լինի, ստորագրությունը կդրվի
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի չհեռանալու վերաբերյալ ստորագրության մասին նրա պաշտպանյալներն իմացել են մամուլից, կապ հասատատել քննաչական մարմնի հետ։
Լրագրողների հետ հանդիպմանը փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարեց, որ քննչական մարմնից հայտնել են, փոստով ուղակել են համապատասխան փաստաթղթերը, որոնց հիման վրա պետք է գնալ ստորագրել։
«Դեռևս չենք ստացել որոշումը, քանի դեռ այն չկա, չեմ կարող ասել, թե որոշման որ դրույթն ինչքանով է հիմնավոր, ինչքանով՝ ոչ։ Մինչ այդ կարող եմ ընդհանուր նկարագրել, որ հաշվի առնելով Վերաքննիչ դատարանի որոշումն առ այն, որ առաջադրված մեղադրանքների մասով գործում է անձեռմխելիություն և համապատասխանաբար առաջադրված մեղադրանքների մասով չի կարող իրականացվել քրեական հետապնդում, հետևաբար որևէ գործողություն, որն ուղղված է քրեական հետապնդման, իսկ խափանման միջոցի կիրառումը նույնպես համարվում է քրեական հետապնդման գործողություններից մեկը, նախնական կարծում ենք, որ այն օրինական չէ»,-մանրամասնեց Օրբելյանն ու կրկնեց, որ որոշումը ստանալուց հետո միայն կարող են ավելի մանրամասն գնահատականներ տալ։
Եթե որոշման հետ պաշտպանական կողմը համաձայն չլինի, կբողոքարկի։
«Այսօր պաշտպանյալի հետ քննարկել ենք, անկախ ամեն ինչից նպատակ չունենք խոչընդոտել, որևէ կերպ խանգարել գործընթացներին, արհեստական խոչընդոտներ ստեղծել, բնականաբար, եթե կարիք լինի, համապատասխան ստորագրությունը կդրվի, ուղղակի որոշումը տեսնելուց հետո կկարողանանք գնահատականներ տալ»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է անձնագրին ու ՍԵԿՏ համակարգում սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ հարցին, Օրբելյանը հայտնեց, դիմել են ԱԱԾ, դիմումները մուտք են արվել ԱԱԾ սահմանապահ զորքեր, որպեսզի պարզեն, կա՞ն սահմանափակումներ Ռոբերտ Քոչարյանի կողմից սահմանը հատելու հետ կապված։
«Դեռևս պատասխան չենք ստացել։ Բայց հաշվի առնելով նախկինում եղած պրակտիկան, երբ սահմանափակումները կիրառվում էին նաև վկաների նկատմամբ, հավանականությունը շատ մեծ է, որ կստանանք սահմանափակումների առկայության մասին պատասխան։ Եթե կլինեն սահմանափակումներ, ապա գտնում ենք, որ դրանք ևս ոչ իրավաչափ են, որովհետև Վերաքննիչ դատարանի՝ խափանման միջոցը վերացնելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից, անձը չուներ որևէ սահմանափակում տեղաշարժվելու, արտասահման մեկնելու և վերադառնալու, և որևէ խոչընդոտ առանց իրավական հիմքի, կլինի անձի ազատ տեղաշարժի իրավունքի խախտում, դրանից բխող այլ հետևանքներով »,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ ընտրություններին մասնակցելու մասին
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են Վճռաբեկ դատարան
- ՌԴ նախագահը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ
- Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին. «Sputnik Արմենիա»
- «Իրավաբանական աղբ է». Ռոբերտ Քոչարյանն՝ իր դեմ հարուցված քրգործի մասին
- Ակնհայտ է, որ իմ տիպի մարդիկ չեն փախնում դժվարություններից. Ռոբերտ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան