ԱՄՆ իշխանությունները դադարեցրել են Քևին Սփեյսի և Սթիվեն Սիգալի նկատմամբ հետապնդումը
Լոս Անջելեսի շրջանի դատախազությունը որոշել է սեռական ոտնձգության հետ կապված մեղադրանք չառաջադրել դերասաններ Քևին Սփեյսին, Ստիվեն Սիգալին և Էնտոնի Անդերսոնին։ rbc.ru կայքը, հղում անելով Los Angeles Times-ին, գրում է, որ Սիգալի և Սփեյսի նկատմամբ հետապնդումը դադարեցվում է, գործի քննությունը մերժվել է վաղեմության ժամկետը լրանալու պատճառով:
Բացի այդ, դատախազությունը հրաժարվել է մեղադրանք առաջադրել Անդերսոնին՝ անբավարար ապացույցների պատճառով։
Ոտնձգության հետ կապված դեպքը, որով մեղադրվում է Սփեյսը, տեղի է ունեցել 1992 թվականին։ Իր հերթին Սիգալին մեղադրում են բռնաբարության մեջ, որն իբր տեղի է ունեցել 1993 թվականի հունվարի 1-ին։