Beeline-ի բաժանորդները կշարունակեն օգտվել Yandex-ի ծառայություններից՝ առանց ինտերնետի ծախսի
Beeline-ը հայտարարում է Yandex-ի հետ իրականացվող ակցիայի երկարաձգման մասին։ Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ «Սմարթ», «Quatro» և «NeoMax» սակագնային փաթեթների բաժանորդները կշարունակեն օգտվել Yandex Taxi, Yandex Music, Yandex Navigator, և Yandex Disk հավելվածներից` առանց ինտերնետի ծախսի մինչև 2019թ․մարտի 31-ը։
«Այս ակցիան գործարկելուց հետո մենք հասկացանք, որ այն պահանջված է մեր հաճախորդների կողմից և նրանք հաճույքով են օգտվում Yandex-ի առաջարկած հնարավորություններից՝ առավել ևս, որ դրանք չեն ենթադրում ինտերնետի համար հավելյալ ծախսեր։ Եվ քանի որ մենք շատ ենք սիրում մեր հաճախորդներին և ցանկանում ենք, որ նրանց համար մեր ծառայություններից օգտվելը լինի հնարավորինս շահավետ, մենք որոշեցինք երկարաձգել այս առաջարկի ժամկետը», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակ:
Հարակից հրապարակումներ`
- Beeline Ստարտափ Ինկուբատորում շարունակվում է ստարտափների նոր ընդունելությունը
- Beeline-ում մեկնարկել է Samsung Galaxy J2 Prime մոդելի սմարթֆոնի վաճառքի ակցիան
- Beeline-ի գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Summer Business School 2018-ի կազմակերպիչների հետ
- Beeline-ի «Բի Ին Ռոումինգ» խաղարկության հաղթողները ստացել են իրենց մրցանակները
- Գյումրեցի դպրոցականներն այցելել են Beeline-ի վարչական գրասենյակ
- Beeline-ի աջակցությամբ ավարտվել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ը
- Beeline-ի կորպորատիվ հաճախորդների համար բացվել է նորացված սպասարկման գրասենյակ
- Beeline-ի աջակցությամբ կմեկնարկի Summer Business School 2018-ը
- Beeline-ի ՏՏ տնօրենը հանդիպել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ի մասնակիցներին
- Beeline-ի աջակցությամբ մեկնարկել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ը
- Beeline-ն ավտոմատ վճարումներ է գործարկել կանխավճարային բաժանորդների համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան