Ճապոնիայում թայֆունի պատճառով զոհերի ու տուժածների թիվն ավելացել է
Ճապոնիայում տարրական դասարանների 160 աշակերտներ և նրանց ուսուցիչները «Ջեբի» թայֆունի պատճառով արգելափակված են մնացել Կիոտո քաղաքի մերձակա անտառում գտնվող գիշերօթիկ դպրոցի տարածքում:
«ՏԱՍՍ»-ը գրում է, որ դպրոց տանող ճանապարհները փակվել են տապալված ծառերով: Այնտեղ գտնվող երեխաներից երկուսի վիճակը վատացել է, ուստի ճապոնացի փրկարարներն շտապ կարգով նրանց տարհանել են ուղղաթիռներով: Ըստ վերջին տվյալների՝ առնվազն 11 մարդ է զոհվել և ավելի քան 600-ը՝ տուժել Ճապոնիայում մոլեգնող «Ջեբի» թայֆոնից:
Աղետն առավել մեծ վնասներ է հասցրել Օսակայի, Կիոտոյի և Հյոգոյի շրջաններում, որտեղ տեղի են ունեցել համատարած հեղեղումներ, և էլեկտրահաղորդման գծերի կտրվելու հետևանքով առանց լույսի են մնացել մեկ միլիոնից ավելի բնակիչներ:
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիայում մոլեգնող թայֆունից զոհեր կան
- Ճապոնիայում ավելի քան 300 հազար բնակիչ է տարհանվել՝ թայֆունի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում