Բարև Ձեզ, պարոն Միլս
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը գործուն խորհուրդներ է տալիս, թե՝ «Հայաստանի կառավարությունը պետք է արձագանքի այդ (Կրեմլ, Լավրով.-խմբ.) մեկնաբանություններին»:
Ամենևին չհերքելով պարզագույն ճշմարտությունը, որ չպետք է թույլ տալ որևէ գեր կամ ուղղակի տերության խառնվի Հայաստանի ներքին քաղաքականությանը, պարոն դեսպանին կուզեինք հարցնել. Դուք ստացե՞լ էինք panorama.am-ի՝ 13.06.2018թ.-ին Ձեզ ուղղված նամակը, որի նմանատիպ օրինակները ուղարկել էինք այլ դեսպանների ևս:
«ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզին
Պարոն դեսպան,
Նկատի ունենալով Ձեր բարյացկամությունն ու ուշադրությունը Հայաստանի Հանրապետությունում վերջին՝ իշխանափոխության դեպքերին, թույլ տվեք հարցնել.
Հետևու՞մ եք հայ-ադրբեջանական սահմանի իրադարձություններին, մասնավորապես՝ նախիջևանյան հատվածում, ուր Արդբեջանը վերջին ամիսներին ինտենսիվացրել է գործողությունները և բավական առաջ է բերել դիրքերը:
Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին բելառուսական արտադրության թվով 10 «Պոլոնեզ» համազարկային համակարգերի ներկայացումը, գումարած՝ ադրբեջանական «տեղեկատվական» պատերազմում ակտիվ շրջանառվող սուտը՝ իբր գրավվել են հայկական տարածքներ, խոսում է երկու բանի բանի մասին՝ որ Ալիևը կամ ներքին քաղաքական իր խաղերը կառուցում է շատ վտանգավոր թեմայի վրա, կամ՝ իրոք պատրաստվում է հերթական ագրեսիայի: Վերջինը շատ ավելի հավանական է, քանի որ Ադրբեջանը մշտապես էլ հայտարարել է, որ չի շարունակելու անվերջ սպասել խնդրի խաղաղ կարգավորմանը՝ ակնարկելով, որ ինչ-որ փուլում դրա «կարգավորմանը» գնալու է ռազմական գործողությունների միջոցով: Համոզված ենք, որ այդ փուլի իրացման սկիզբը ակնհայտ է:
Ուստի՝ որպես միջնորդ և ազդեցիկ երկրի դեսպանի հարց ենք տալիս՝ որևէ քայլ պատրասվում է իրականացնել ԱՄՆ-ը՝ կանխելու Ադրբեջանի ագրեսիան ու հնարավոր ռազմական գործողությունները:
Կանխավ շնորհակալ եմ»:
Պատասխան չէինք ստացել, թեպետ՝ այս հարցը ամենաարդիականն է:
Հարակից հրապարակումներ`
- Լավրով. Մեզ մտահոգում է, որ քննվում են տասը տարվա վաղեմության իրադարձություններ
- Հայաստանը կարող է հպարտանալ. Միլս
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին