«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օգոստոսին գրանցված ուղևորահոսքը ռեկորդային է եղել
Օգոստոս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում սպասարկվել է 347 492 ուղևոր՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 18.5 տոկոսով:
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ Հայաստանի երկու օդանավակայաններում այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին սպասարկվել է 1 872 998 ուղևոր, որը 12.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Աղբյուրը հատկանշական է համարում, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օգոստոս ամսին գրանցված ուղևորահոսքը ռեկորդային է եղել. սպասարկվել է 329 665 ուղևոր:
Եվս մեկ ռեկորդ էլ գրանցվել է օգոստոսի 1-ին. այդ օրը «Զվարթնոցը» սպասարկել է 11 837 ուղևոր:
Ի դեպ, «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին 11 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ,:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան