Ադրբեջանը Դեն Բիլզերյանի՝ Արցախ այցելելու կապակցությամբ բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը բողոքի նոտա է հանձնել ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Գիլին: «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է այդ երկրի ԱԳՆ մամւոլի ծառայության ղեկավար Հիքմետ Հաջիևը:
Ըստ աղբյուրի, Գիլը կանչվել է ԱԳՆ, նրան հանձնել են ԱՄՆ պետդեպարտամենտին ուղղված բողոքի նոտա այդ երկրի քաղաքացի, պոկերի արքա Դեն Բիլզերյանի Արցախ կատարած այցելության կապակցությամբ։
Հաջիևը նշել է, որ Գիլին տեղյակ են պահել Ադրբեջանի Գլխավոր դատախազությունում Բիլզերյանի նկատմամբ նրա «անօրինական գործողությունների» կապակցությամբ հարուցված քրեական գործի մասին։
Հիշեցնենք, որ նա Արցախ էր մեկնել օգոստոսի 28-ին՝ հոր, եղբոր հետ, հյուրընկալել ԱԱԾ աշխատակիցներին, կրակել։
Հարակից հրապարակումներ`
- Դեն Բիլզերյանի պատասխանը՝ ադրբեջանցիներին
- Առաջնագիծ գնալու համար Դեն Բիլզերյանը պետք է թույլտվություն ունենա. Դավիթ Բաբայան
- Դեն Բիլզերյանն Արցախում է
- Դեն Բիլզերյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին