Սև-սպիտակ երեխաներ
ՀՀ ԿԳ նախարարը համալրում է այն շարքերը, որտեղ գտնվողների մասին ասում են. «Ճիշտ չարտահայտվեց»: Զարմանալի տենդենց է՝ եթե ճիշտ մարդիկ սխալ բաներ են խոսում, ուրեմն ուղղակի կամ դուք ճիշտ չեք հասկացել, կամ խորացել եք ասածի մեջ, կամ էլ իհարկե՝ թյուրասածություն է եղել:
Հայաստանի քաղաքացիները վաղուց են ուզում իրենք իրենցով ապրեն՝ աշխատեն, հանգստանան, հյուր գնան, հագնվեն, սնվեն…: Այնպես չի, որ տարիներ շարունակ սպասում են, թե որ պաշտոնյան ինչ պիտի «թյուրասի», որ իրենք ուրախանան, կամ իրենց ցույց տան:
Մարդիկ տարիներով երազում են, որ պաշտոնյաները լվան իրենց ամպոտ ոտքերը ու իջնեն այնքան, որ տեսնեն, թե ինչ կենցաղով, ինչ խնդիրներով են իրենք ապրում:
Սև-սպիտակ:
Սև - սպիտակ համազգեստի արգելում:
Սև-սպիտակ ուժեր:
Սև-սպիտակ քառակուսի:
Երեկ ԿԳ նախարարը կրկին ցույց է տվել, թե ինչպիսի «կրթական քաղաքականությամբ» է պատրաստվում զբաղվել: Ասում է. «Բայց ոնց որ դեռ կան փոքր թվով տնօրեններ, որոնք պարտադրանքի լեզվով են խոսում։ Հարգելիներս, հիշեք, որ ձեր աշակերտները Սերժ Սարգսյան են մերժել։ Սիրելի աշակերտներ, պաշտպանե՛ք ձեր իրավունքները՝ ամենայն հարգանքով պարտադրողների հանդեպ, սիրո և համերաշխության մթնոլորտում»։
Նախ՝ համ նալին, համ մեխին չի ստացվի: Նախ պիտի սովորեցնել, թե որն է երեխայի իրավունքները, հետո «հրահրել» դրանք պաշտպանելու:
Երկրորդ՝ ակնհայտ է, որ նախարարը շանտաժ է անում, տնօրեններին վախեցնում է աշակերտներով՝ «ձեր աշակերտները Սերժ Սարգսյան են մերժել»: Այսինքն՝ ձեզ մերժելը մեկից մեկ է:
Իսկ ինչ է ուզում նախարարը այս գրառմամբ: Ինչ կրթական հարցեր ու խնդիրներ է լուծում:
Ոչ մի:
Փորձում է իր վարկանի՞շը պահել անչափահասների մեջ ու միջոցով:
Ինչ է նշանակում՝ կան, որ խոսում են պարտադրանքի լեզվով: Տնային աշխատա՞նք չպարտադրեն, իրար չխանգարե՞լ չպարտադրեն, լսե՞լ չպարտադրեն:
Վաղը ծնողների՞ն հակաճառեն: Ասենք՝ խանութ չգնան, անկողնում թավալ չտան, հեռուստացույցի ու համակարգչի առաջ չլռվեն…:
Սա ինչ էժան ու անթույլատրելի հաճոյամոլություն է:
Չեղավ գա կրթության նախարար (գիտության չեմ էլ ասում), ու վեր հանի ամբողջ Հայաստանի խնդիրները, դրանք լուծելու մեթոդական, ֆինանսական, կադրային նպատակներ դնի:
Էս տնօրենին հանեցին, նրան անգլերեն խոսեցրեցին,…: Հետո՞: Սա՞ է երկրի գիտական ու կրթական զարգացման ուղղությունը: Դուք ուղղությունը մշակեք, մարդիկ կհետևեն դրան: Ոչ ոք արդեն ու ցմահ «սերժական »չէ: Մարդիկ ուզում են իրենք իրենցով ու իրենց երեխաներով ապրել…
Դպրոց: Ահա այն հենման կետը, որ ցույց է տալիս, թե ինչպիսին է երկրիդ և տնտեսությունը, և քաղաքականությունը, և նպատակները:
Դրանք բացակայում են այս ԿԳՆ-ի կիրառական քաղաքականության մեջ ևս:
Սև եք, պարոն նախարար:
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- Վարք նախարարությունների-5. Կամ՝ Ֆրանկենշտեյնի «ոգին» է շրջում Հայաստանում
- Հիվանդանոցի համար նախատեսված շենքում, 15 աշակերտով և օդում կախված` Տալվորիկի դպրոցը
- Արծվաբերդի դպրոցը` գյուղապետարանի նախկին, վթարային շենքում
- 5.5 դասարանով և աշակերտներին նվիրված ուսուցիչներով սահմանամերձ դպրոցը
- 7 աշակերտ` 3 ընտանիքից, 4 դասարանով և խարխուլ շենքով դպրոցը
- Երկու մասնաշենք և 338 աշակերտ ունեցող դպրոցի փոքր հատվածն է միայն օգտագործվում
- Ավազանի դպրոցը նույնիսկ 4 բալանոց երկրաշարժից փուլ կգա
- Չորաթանի դպրոցն ու աշակերտների կիսատ մնացած ցանկությունը
- Վերին Կարմիր Աղբյուրի դպրոցը` կիսավարտ, վթարային շենքում
- Դաստակերտի դպրոցի տանիքը` անձրևաջրերով լցված, դպրոցը` քանդման եզրին
- Քամին տանիքն է տարել, անձրևները լցվել են շենք, քայքայել պատերն ու հատակը. Սպանդարանի դպրոցը
- Փլատակ դարձած դպրոցը. 10 տարի փայտե տնակներում, հետո` խոնավ ու բորբոսնած պատերով շենքում
- Հիմքերն անձրևաջրերով են լցվում, տանիքը` կաթում, հատակը քանդված է… Վերիշենի դպրոցը
- Թասիկի դպրոցը` առանց դպրոցական շենքի, 14 աշակերտով
- Քայքայված ու մաշված. Արտաբույնքի դպրոցի մեծ դասասենյակները տաքացնել չի լինում, ջեռուցումը դուրս է ցնդում
- Քանդված տանիքով դպրոցը. Տնօրենը հնամաշ պատուհաններին մի կերպ ապակի է գցում ու ցելոֆաններ փակցնում
- Քանդված հատակ, փտած դռներ, առաստաղից երևացող գերաններ և մութ դասասենյակներ. Կուտականի դպրոցը
- Դպրոցը՝ նախկին կոլխոզի շենքում. Սալվարդում ընդամենը 15 աշակերտ կա
- «Կոմպլեկտավորած դասարանում ուսման որակի հերն անիծվում է». Դպրոցի տնօրենը զենքերը վայր չի դնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան