Միլս. Հայաստանը պետք է արձագանքի Մոսկվայի մեկնաբանություններին
«Ես տեսել եմ այդ գնահատականները, արձագանքները և Հայաստանի կառավարությունը պետք է արձագանքի այդ մեկնաբանություններին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ պատասխանելով այն հարցին, թե վերջին օրերին Ռուսաստանի տարբեր պաշտոնյանների կողմից Հայաստանի ներքին իրավիճակի հետ կապված գնահատականներ են հնչում, արդյոք չի կարծում, որ դա ճնշում է Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ և միջամտություն մեր երկրի ներքին գործերին։
«Մեր դիրքորոշումը եղել և մնում է այն, որ Մարտի 1-ի դեպքերի մասով պետք է մանրակրկիտ և օբյեկտիվ քննություն իրականացվի։ Կարևոր է, որ այդ քննությունն իրականացվի իրավունքի գերակայության և պատշաճ իրավական գործընթացների շրջանակում»,- հավելեց դեսպանը։
Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Ռուսաստանն անհանգստացած է, որ Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ։
Հարակից հրապարակումներ`
- Դե, այսօր բավականին շոգ էր. Փաշինյանը՝ Լավրովի հայտարարության մասին
- Լավրով. Մեզ մտահոգում է, որ քննվում են տասը տարվա վաղեմության իրադարձություններ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին