Արամ Օրբելյան. ՀՔԾ կողմից հարուցված նոր գործում ներկայացված էպիզոդը մեր պաշտպանյալին չի առնչվում
«Նոր գործի հետ կապված մեր պաշտպանյալի հետ քննարկում չի եղել»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով ՀՔԾ կողմից հարուցված նոր քրեական գործին։
Հիշեցնենք, որ այն վերաբերում է մարտի մեկի գործով փաստաթղթերի կեղծմանը։
Փաստաբանի խոսքով, քննարկում չի եղել, քանի որ կա կոնկրետ քրեական գործ, կան մեղադրանքներ, այն քննվում է դրանց շրջանակում։ Նա նշեց, որ մարտի 1-ի մի քանի քրեական գործեր միացվել են իրար, ծավալը մեծ է, տեղեկատվությունն իրենց անհասանալի։
«Երեկվա տեղեկատվությունից պարզ չէր, թե երբ են կեղծվել փաստաթղթերը՝ 2008 թ, փետրվարի˚ն, թե˚ 2008 թվականի մարտի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում»,-ասաց նա ու մանրամասնեց, եթե փաստաթղթերի կեղծումը տեղի է ունեցել փետրվարին, ապա քրեական գործ չպետք է հարուցվեր, քանի որ «Քրեական դատավարության օրենսգիրքը» նախատեսում է, որ վաղեմության ժամկետների ավարտը խոչընդոտ է գործ հարուցելու համար։
Օրբելյանը կրկնեց, գործի վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալ չի ցանկանում այնքան ժամանակ, քանի դեռ իրենք որևէ կարգավիճակ չունեն։
«Երբ կլինի կարգավիճակ, կլինեն փաստաթղթեր, կամ առաջադրված որևէ բան, այդ ժամանակ կարող ենք գնահատականներ տալ։ Մեր հասկանալով, ինչքան կարողացել ենք գնահատել, այդ էպիզոդը որևէ առնչություն չունի մեր պաշտպանյալի հետ։ Դա չի նշանակում, որ այն չի առնչվում մարտի 1-ի գործին ընդհանրապես»,-ասաց Օրբելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանի փաստաբան. Եթե կարիք լինի, ստորագրությունը կդրվի
- Ռոբերտ Քոչարյան. Մարդիկ, որոնք այն ժամանակ հրահրել են մասսայական անկարգություններ, այսօր փորձում են վրեժխնդիր լինել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան