Արտյոմ Մխոյան. Անզիջում պայքարել հանցավոր աշխարհի հիերարխիայի դեմ
Թույլ չտալ կոռուպցիոն դրսևորումներ, անզիջում պայքարել հանցավոր աշխարհի հիերարխիայի դեմ և բացառել արգելված իրերի ներթափանցումը քրեակատարողական հիմնարկ: Նման պահանջ է դրել ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը «Սևան» քրեակատարողական հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Լեոնիդ Մկրտչյանի առաջ։
ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի հաղորդմամբ, Ախոյանը երեկ աշխատակազմին ներկայացրել է Մկրտչյանին։
Միաժամանակ նորանշանակ պետի և «Սևան» քրեակատարողական հիմնարկի ողջ անձնակազմի առջև նա դրել է այլ խնդիրները՝ բացառել կոռուպցիոն դրսևորումները հիմնարկի գործունեության ցանկացած ոլորտում, ծավալել բացատրական աշխատանք անձնակազմի, դատապարտյալների, նրանց հարազատների շրջանում՝ պարզաբանելով, որ կոռուպցիոն դրսևորում է ոչ միայն կաշառք վերցնելը, այլև տալը, դարձնել դավանանք օրինականության դաշտում աշխատելը, թույլ չտալ անօրինական կապի որևէ դրսևորում ծառայողների և դատապարտյալների միջև՝ ապահովելով ծառայողների կողմից հավասար մոտեցում բոլոր դատապարտյալների նկատմամբ։
«Քրեակատարողական ծառայությունը պատրաստ է ցանկացած հարցում աջակցել հիմնարկին, բայց նաև զգուշացնում եմ, որ օրինականության պահպանման հարցերի նկատմամբ քրեակատարողական ծառայության հսկողությունը հասցվելու է առավելագույնի»,-շեշտել է ծառայության պետը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները