Քաղաքական 14:44 05/09/2018 Հայաստան

Որքան կարճ է հիշողությունը, այնքան երկար են ստի ոտքերը

Ես այն մարդկանց թվից եմ, ովքեր հենց սկզբից մեծ թերահավատությամբ էին ընդունում Հայաստանում կատարված իշխանափոխությունը: Եվ բնավ ոչ այն պատճառով, որ ուշքս գնում էր Սերժ Սարգսյանի կամ հանրապետականների համար: Բնակչության ճնշող մեծամասնության նման, ինքս էլ օդ ու ջրի պես  զգում էի երկրում արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը... (ի դեպ,  2018-ին փոփոխության զգացողությունը թևածում էր օդում  ճիշտ այնպես, ինչպես 1998-ին՝ Տեր-Պետրոսյանի հրաժարականի ժամանակ):

Սույն նախաբանը նրանց համար է, ովքեր ցանկացած այլակարծություն պիտակավորում-որակավորում են որպես ՛՛հակահեղափոխականություն՛՛ ...

Բայց , ախր հեղափոխություն պետք է եղած լիներ, որ հակահեղափոխականություն էլ լինի: Շանտաժով արված հեղաշրջումը  չի կարող ժողովրդական հեղափոխություն համարվել...

Այ, հիմա ո՜նց եմ  պատկերացնում շատերի վրդովմունքը  և կատաղի հակափաստարկները՝ ՛՛ողջ ժողովուրդն էր սատարում՛՛, ՛՛փողոց էին դուրս եկել բոլորը՛՛, ՛՛ժողովուրդը որոշեց իր ճակատագիրը՛՛, ՛՛Նիկոլը վայելում է 100 տոկոսի աջակցությունը՛՛.......

Մի՞թե...
   - Անշուշտ, ապրիլ-մայիսին աննախադեպ ժողովրդական ոգևորություն կար, հույս- երազանքների իրականացման մեծ վստահություն կար,  այդուհանդերձ՝ ո՛ղջ ժողովուրդը չէր սատարում ցուցարարներին:

- Փողոց դուրս եկածների գերակշիռ մեծամասնություն կազմող աշակերտ-ուսանող-երիտասարդներն իրենց սերնդի ՛՛88 թիվն՛՛էին վայելում (և՛ 2018-ին, և՛ 2008-ին ծանոթ երիտասարդներին հարցրել եմ ցույց-հանրահավաքներին մասնակցելու պատճառը: Պատասխանը հետևյալն էր՝ ՛՛88-ին դուք արեցիք չէ՞, մե՛նք էլ ենք ուզում զգալ դրա կայֆը՛՛): Անկեղծ ասած, զինաթափող փաստարկ է:  Բայց նաև փաստ է, որ այդ օրերին փակված փողոցների պատճառով հարյուր հազարավոր երևանցիների ազատ տեղաշարժման իրավունքը ոտնահարած և բազմաթիվ խնդիրների պատճառ դարձած իրավախախտները հիմք դրեցին Սահմանադրությունն անպատիժ խախտելուն: Օրինակ, երթևեկությունը խաթարածներից որևէ մեկը պատասխանատվության ենթարկվե՞ց  հոգեկան հարված հասցնելու համար իր հանգուցյալի դագաղի մոտ միայնակ սգացող  ընտանիքին... որովհետև  սգո սրահ կարողացել էին հասնել մեկ-երկու ցավակցող:

- Ժողովրդին պարտադրվեց  շատ սիրուն փաթեթավորմամբ սցենար՝  դուք եք որոշում ձեր ճակատագիրը, որովհետև աշխարհում դուք առաջինն եք, աշխարհում դուք միակն եք, աշխարհում դուք ամենաթավշյան եք... Դե, մենք՝ հայերս էլ, գժվում ենք չէ՞ ամեն տեղ առաջինը համարվելու համար: Եվ չնկատելով ակնհայտ աղերսներն այլ երկրներում կատարված մայդան-մույդաններին, ընտրեցինք  արդեն իսկ որոշված և պարտադրված ուղին՝ առաջնորդվելով պայծառ լոզունգներով... (սրա մասին դեռ շատ կխոսվի):   

- Միայն արդար, չկեղծված ընտրություններում ձայների աներկբա մեծամասնությունը   հավաքած մարդն իրավունք ունի  խոսել ժողովրդի անունից: Անկասկած, ժամանակակից տեխնոլոգիաներն ամբոխին ցանկացած ձևով ուղղորդելու գործում մե՜ծ վարպետ են, բայցևայնպես՝ 40 չէ, ուզում ես 40 հազար անգամ ՛՛...ասա հալվա, դրանից հո բերանդ չի քաղցրանա՛՛:

Բոլոր փաստարկներն ունեն իրենց  հակափաստարկները, բայց դրա համար երկխոսություն է անհրաժեշտ: Պետք է կարողանալ լսել այլ տեսակետներ, այլ ոչ թե անմիջապես ժողովրդի թշնամի հռչակել... Անցե՞լ են  չէ դրա միջով  մեր պապերը, գիտե՞նք չէ ոնց են ԳՈւԼԱԳ-Սոլովկիներում  իրենց կյանքը մաշել  հարյուր հազարները: Իհարկե, մեր օրերում դա մեզ շատ չի սպառնում... օրինակ Մալդիվներում  ապաստան կխնդրենք, և օվկիանոսի տաքուկ ափին տվայտվելով Հայաստանի ճակատագրի համար՝ սկայպով  հայրենակիցներին գործողությունների ծրագրեր  կթելադրենք:
Անհեթե՞թ է... Թերևս: Բայց նույնքան անհեթեթ է հասարակությանը հեղափոխականների և հակահեղափոխականների բաժանելը... ավելին՝ ՛՛հպարտ քաղաքացիների՛՛ և ՛՛տո՛, ա՛յ...՛՛- երի բաժանելը:

Անկեղծ ասած, այս ամիսների ընթացքում շատ էի ուզում, որ սկզբնական կարծիքս սխալ լիներ, ուրախ կլինեի սխալված լինել  և ներողություն խնդրել բոլոր ծանոթներիցս, ում սարսափելի  վիրավորում էր իմ դիրքորոշումը: 

Ավա՜ղ... 100 օրվա հանրահավաքում վարչապետի ելույթը ոչնչացրեց  վերջին նվազ հույսերը:  Դրանից հետո համոզված կարող ենք ասել, որ ըստ էության,  ամեն ինչը տեղը կընկնի՝  եթե այս չորս ամսում Փաշինյանի թիմի հնչեցրած խոստում-կարգախոս-հավաստիացումները հականիշներով դիտարկենք: Այսպես օրինակ.
-Սիրո և համերաշխության հեղափոխություն  (խոստում) – (իրականություն) հատվածների բաժանված հասարակության  մեջ ատելության և թշնամության սերմանում:
- Թավշյա հեղափոխություն  (խոստում) – (իրականություն) հղկաթղթե (շուշաթղթի) հեղափոխություն:
- Վենդետա չի լինի  (խոստում) – (իրականություն) ո՛չ մեկդ ձեռքներիցս չի  պրծնի:
-Կադրային ջարդ չի լինի  (խոստում) – (իրականություն) ո՛չ մի հին կադր չպիտի աշխատի:
Հույս ունենք`  գոնե չեն մոռացել, որ ամեն դեպքում ժամանակավոր կառավարություն են, և իրենց կարևորագույն խոստումն  ազատ, արդար ընտրություններ անցկացնելու  համար համապատասխան մեխանիզմներ և միջավայր ստեղծելն է:

Բայց այստեղ էլ մտածում ես՝  եթե վստահ եք, որ կապահովեք առանց կեղծիքի ընտրություններ,  ինչո՞ւ եք քաղաքապետ-մարզպետ-համայնքապետեր, և ընդհանրապես մեծաթիվ  աշխատակազմ ունեցողներին ձերոնցով փոխարինում... ուրեմն մարդկային ձեռքի գործոնը չե՞ք բացառում:
Այնքա՜ն այսպիսի «միամիտ»  տարակուսանքներ կան, որոնք պարզաբանումների կարիք ունեն: Բայց ոչ թե սին խոսք-խոստումով, այլ հստակ գործերով:

Լիա Իվանյան, գրող, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:16
Ստամբուլում հարգել են Հրանտ Դինքի հիշատակը
Ստամբուլահայ Երգչուհի Սիբիլը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ և լուսանկարներ է տարածել այսօր Ստամբուլի «Ակոս» թերքի խմբագրատան դիմաց...
Աղբյուր` Panorama.am
19:57
Թուրքիայի հատուկ ծառայությունների ինքնաթիռով են արտահանձնվածներին Երևանից տեղափոխել
Թուրքական ԶԼՄ-ները կադրեր են հրապարակել Թուրքիայում հետախուզվող հանցավոր խմբավորման անդամներին Հայաստանից արտահանձնման մասին...
Աղբյուր` Panorama.am
19:40
Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան
Իրանը կզարգացնի Ռուսաստանի հետ համագործակցությունը ռազմական և անվտանգության ոլորտներում, որպեսզի «թշնամին չկարողանա հեշտությամբ ոչնչացնել...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հայաստանը երկու անձի արտահանձնել է Թուրքիային
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկատվություն է հայտնել կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձի Հայաստանից Թուրքիա արտահանձնման վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
17:27
Պարզվեց նախագահ Սարգսյանը դիտում էր եթերը ու հայտնեց, որ կգա հյուր «Իմնեմնիմի» podcast-ին. Վազգեն Սաղաթելյան
«Իմնեմնիմի» podcast-ի համահիմնադիր Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում  է «Երեկվա «Իմնեմնիմի»-ի...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արագածոտնի գյուղերից մեկից ընտանիքի 5 անդամ (3-ն անչափահաս) «թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց
Հունվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:58
Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել. Մայր Աթոռ
Մայր Աթոռից հայտնում են, որ Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել. «Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
15:55
Գազայում 19 պաղեստինցի է զոհվել Իսրայելի այսօրվա հարվածներց, որից հետո նոր միայն զինադադար հաստատվեց
Գազայի հատվածում ռազմական գործողությունները վերսկսած իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհվել է 19, վիրավորվել՝ 36 մարդ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Սիրիան արգելել է ապրանքների ներմուծումը Ռուսաստանից և Իրանից
Սիրիան արգելել է ապրանքների ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունից, Իրանից և Իսրայելից։ Այս մասին հայտնել են երկրի ֆինանսների նախարարությունից և...
Աղբյուր` Panorama.am
14:22
Հայաստանի եղանակի տեսությունն առաջիկա շաբաթվա համար
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը. «Երևանում`...
Աղբյուր` Panorama.am
13:47
Թուրք-ադրբեջանական հակահայ և ցեղասպանական քաղաքականությանը ՀՀ դե-ֆակտո իշխանություններն ունեցել են օժանդակ դերակատարում. «Հայկական նախագիծ»
«Հայկական նախագիծը» հայտարարություն է տարածել պատանդառված հայ ռազմաքաղաքական առաջնորդների «դատավարության» առնչությամբ,...
Աղբյուր` Panorama.am
12:20
Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն արագորեն սրվում են. Ստեփան Դանիելյան
«Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն արագորեն սրվում են»,-տեսագրված վերլուծության մեջ հայտնել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:09
Իսլամ Մախաչովը ռեկորդային՝ 5-րդ անգամ պաշտպանեց տիտղոսը
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Իսլամ Մախաչովը ռեկորդ է սահմանել թեթև քաշային կարգում տիտղոսային մենամարտերում...
Աղբյուր` Panorama.am
11:40
Բաքվում պահվող ռազմագերիների հարցով երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան. ՄԻՀ ներկայացուցիչ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:19
Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Jaguar»-ը, «Opel»-ն ու «Kia»-ն
Հունվարի 18-ին, ժամը 21։30-ի սահմաններում Սայաթ Նովա-Մաշտոց պողոտաների խաչմերուկում՝ Ֆրանսիայի հրապարակում, բախվել են «Jaguar»...
Աղբյուր` Panorama.am
10:29
Իսրայելը հետաձգում է Գազայում ծրագրված զինադադարը
Գազայի հատվածում հրադադարը, որը նախատեսված է 09:30-ին, չի սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի տրամադրել Իսրայելին պատանդների ցուցակը,...
Աղբյուր` Panorama.am
09:47
Թրամփը ժամանում է Վաշինգտոն երդմնակալության
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը նախատեսված իր երդմնակալության արարողությունից առաջ կանգ է առել Բլեր Հաուսում՝ Սպիտակ տան...
Աղբյուր` Panorama.am
09:28
Հայաստանում այս պահին կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:49
Գիդի ահազանգը. Հայաստանի կողմից առաջարկվող փաթեթները ամենաթանկն են տարածաշրջանում
«Պատերազմից, քովիդից հետո հազիվ ոտքի կանգնող զբոսաշրջության ոլորտը այս պահին բավական լուրջ դժվարությունների միջով է...
Աղբյուր` Panorama.am
23:31
«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ նիստին
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը տարածել է  հայտարարություն, որտեղ ասված է. «Սիրելի երևանցիներ,...
Աղբյուր` Panorama.am
22:35
Փարպիում «Tesla» է այրվել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 18-ին, ժամը 17:21-ին ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի ձոր...
Աղբյուր` Panorama.am
21:53
Մահացել է Վարդան Սիմոնյանը
Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Վարդան Սիմոնյանը: Գույժը հայտնում է Հայաստանի նկարիչների միությունը։ Հոգեհանգստի...
Աղբյուր` Panorama.am
21:48
Արմեն Աշոտյան. «Սերժին մերժելու» վարակն ընթանում է երկու հիմնական սցենարով
«5 հարց» հարցուպատասխանի շրջանակում քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որոնց...
Աղբյուր` Panorama.am
21:34
Վիտալի Բալասանյանը հրապարակել է Փաշինյանին, Պուտինին ու Ալիևին ուղղված իր նամակը
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել իր  նամակը  2020 թ. նոյեմբերի 9-ի...
Աղբյուր` Panorama.am
21:01
ԱԲ-ն կանխատեսել է Մախաչով-Մոյկանո մենամարտի արդյունքը
Արհեստական բանականությունը՝ AI Google-ը կանխատեսել է UFC-ի թեթև քաշային կարգում ռուս Իսլամ Մախաչովի և բրազիլացի Ռենատո Մոյկանոյի գալիք մենամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:37
Ոսկան Սարգսյան. Պետբյուջեից մեծ փողեր ունե՞ք այդ միջոցառումով մսխելու
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին. «Հայաստանը, սփյուռքը...
Աղբյուր` Panorama.am
20:23
Արման Ծառուկյանն ապաքինվելուց հետո կմասնակցի՞ տիտղոսային պայքարի. Մեկնաբանել են նրա թիմից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանին ապաքինվելուց հետո տիտղոսային մենամարտ անցկացնելու երաշխիքներ UFC ղեկավարությունը...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանի ավագանու ՔՊ-ական անդամները քննարկել են միասնական տոմսային համկարգի վերաբերյալ քաղաքացիների բողոքները
Հունվարի 17-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ, որտեղ քննարկվել են քաղաքացիների բողոքները...
Աղբյուր` Panorama.am
19:50
Չալաբյան. Պահանջել Հայաստանում գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել «խաղաղության» պայմանագրի անքակտելի մաս
«Երեկ Բաքվում հայ ժողովրդի և նրա ազատագրական պայքարի դեմ սկսված հաշվեհարդար-դատաստանի առաջին կադրերն էին հրապարակվել, և ինձ ծանոթ...
Աղբյուր` Panorama.am
18:59
Մանկապարտեզի ղեկավարը փորձել է կոծկել դեպքը, շեղել ուշադրությունը. Արձագանք բաց նամակին
Ավան վարչական շրջանի մանկապարտեզներ ՀՈԱԿ-ից արձագանքել են թիվ 57 մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանի բաց նամակին. «Լրատվական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան
15:02 18/01/2025

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}