Կոստանյան. Քոչարյանի անձնագիրը պահելը պետք է հիմնավորի նախաքննություն իրականացնող մարմինը
«Ես ձեռնպահ եմ մնում կոնկրետ քրեական գործերին անդրադառնալուց»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, իրավունք ունի նախաքննական մարմինն իր մոտ պահել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը, արդյոք դա օրինակա˚ն է։
Կոստանյանը կարծիք հայտնեց՝ իրենից չէ, որ լրագրողները պետք է լսեն այդ հարցի պատասխանը, դա պետք է հիմնավորի նախաքննություն իրականացնող մարմինը, եթե պաշտպանական կողմը դրա հետ համաձայն չէ, ապա պետք է բողոքարկի։
«Ես ձեռնպահ կմնամ այդ հարցին պատասխանելուց»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը՝ երկրորդ նախագահի անձնագիրը ՀՔԾ-ում պահելը համարեց անօրինական, ասաց՝ քննարկելու են որոշ պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան