«Մարտի 1»-ի զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրելու նախագծին որևէ մեկը դեմ չի քվեարկելու. ԱԺ փոխնախագահ
ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին քննարկման ներկայացվեց «Ելք» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է «Մարտի 1»-ի զոհերի հարազատների փոխհատուցում տրամադրել:
«Նախագիծը հանձնաժողովի օրակարգում չափազանց ողջունում ենք և ժամանակագրական, և բովանդակային տեսակետից: Կողմ ենք, որ օրենքը հնարավորինս շուտ ընդունվի, որը հնարավորություն կտա օրենքով սահմանված կարգով փոխհատուցում տալ, ոչ թե թողնենք դատարանների որոշմանը: Մենք կողմ ենք, որ ընդլայնված կոնցեպտ դնենք, բռնությամբ կատարվող հանցագործությունների, այդ թվում նաև հոկտեմբերի 27-ի կամ խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերում օրենքով ևս տրամադրել փոխհատուցումներ»,- ասաց հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։
Ալեն Սիմոնյանն արձագանքեց, թե ցանկալի է, որ «Մարտի 1»-ի գործը առանձին դիտարկեն, որպեսզի չնույնականացնեն տարբեր դեպքերի հետևանքների հետ:
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն հավելեց, որ նմանատիպ օրենքներով՝ բռնությամբ կատարված հանցագործությամբ զոհերի փոխհատուցումները եվրոպական երկրներում կան և գործում են. «Բոլոր այդ տեղերում խոսքը գնում է բռնությամբ կատարված զոհերին փոխհատուցելու մասին, որը կոնվեկցիայով պարտադիր պահանջ է սահմանում, թեև մենք չենք միացել։ Նախագծին դեմ որևէ մեկը չի քվեարկելու, բայց պետք է հստակեցնենք տրվող գումարների սահմանները»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան