Մեսի․ Պետք է աշխատեմ տասնմեկ մետրանոց հարվածների վրա
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին պատմել է, թե խաղային որ բաղադրիչի վրա ավելի շատ կցանկանար աշխատել։
«Պետք է ավելի շատ աշխատեմ տասնմեկ մետրանոց հարվածների իրացման վրա, որպեսզի արդյունավետ լինեմ։ Մեկ այլ բան է մարզումների ժամանակ ճիշտ հարվածելը, մեկ այլ բան է նույնը կատարել հանդիպումների ժամանակ։ Քեզ վրա շատ հանգամանքներ կարող են ազդել։ Դու կարող ես հստակ ծրագրել, թե ինչպես պետք է հարվածես, սակայն այն իրագործելը միշտ չէ, որ ստացվում է։
Այսօր դարպասապահներն այնպիսի հարվածներ են ետ մղում, որ նախկինում հնարավոր չէր որսալ»,- Sport.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Մեսին։
Իր կարիերայի ընթացքում արգենտինացի ֆուտբոլիստը 88 տասնմեկ մետրանոցներից հաջող է իրացրել 71-ը։
Հարակից հրապարակումներ`
- Մեսիին՝ Ռոնալդուի «Յուվենտուս» տեղափոխման մասին
- Մեսսին դուրս է մնացել Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների եռյակից
- Մեսիի կինն ու երեխաները Կազանում ներկա կլինեն այսօրվա խաղին
- Մեսիի հյուրանոցի սենյակը նայում է Ռոնալդուի գրաֆիտիին
- Մեսիի մայրը պատմել է որդու տառապանքների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան