Ուշակով. Պուտին-Փաշինյան հանդիպմանը սպասում ենք անկեղծ ու լուրջ խոսակցություն
«Ռուսաստանն ակնկալում է անկեղծ և լուրջ խոսակցություն սեպտեմբերի 8-ին նախատեսված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում, երկու կողմից էլ շատ հարցեր են հավաքվել»։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով, քննարկվելու են բոլոր հարցերը, որոնք վերաբերում են ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ ու ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը։
Կրեմլի մամուլի ծառայությունից էլ նշել են, որ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն ու ինտեգրացիոն գործընթացների շրջանակում համագործակցության վերաբերյալ առանցքային հարցեր։