Քեյթը հաղթել է Մեգանին
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը նորաձևության գլխավոր թելադրողն է և թագավորական ընտանիքի անդամներից ամենաշատն է ազդում բրիտանացիների ճաշակի ձևավորման վրա։ Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, սա է վկայում eBay-ի ամենամյա զեկույցը։ Կայքի օգտատերերին ոգեշնչել է հղի Քեյթի զգեստներն ավելի շատ, քան Մեգան Մարքլի զգեստը։
Մեգան Մարքլը, ով արքայազն Հարիի հետ ամուսնանալուց հետո ստացել է Սասեքսի դքսուհի տիտղոսը, մի ամբողջ տարի ամսագրերի շապիկներին էր։ Բայց, այնուհանդերձ, մարդիկ ցանկացել են հետևել դքսուհի Քեյթին։ Այն հագուստները, որոնք կրում էր հղի դքսուհի Քեյթը, Բրիտանիայում շատ կանանց է ոգեշնչել։
Երկրորդ տեղում է Մեգան Մարքլը։ Նորաձևության ոլորտում նրա ազդեցությունն օգտատերերի վրա տարվա ընթացքում չի եղել անյքան կայուն, որքան Քեյթ Միդլթոնինը։
Երեքամյա արքայադուստր Շառլոտը՝ Քեյթի և արքայազն Ուիլյամի դուստրը, թագավորական ընտանիքի անդամների շարքում երրորդ տեղում է նորաձևության վրա իր ազդեցությամբ։ Նրա եղբայրը՝ հնգմայա արքայազն Ջորջը, չորրորդ տեղում է։ Հնգյակը եզրափակում է Եղիսաբեթ Երկրորդ թագուհին։ Բայց նա ուշադրություն է գրավել ոչ թե իր զգեստներով, այլ կրծքազարդերի ընտրությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Մեգան Մարքլը խախտել է կարգն ու բաց հագուստ կրել
- Մեգան Մարքլը՝ օրինակ հոլիվուդյան կանանց համար
- Մեգան Մարքլի հարսանեկան զգեստը կներկայացվի ցուցահանդեսում
- Արքայազն Հարրին գովել է Մեգան Մարքլի դիմահարդարումը
- Զգեստը, «ինչպես Մեգան Մարքլինը», մի քանի ժամում վաճառվել է
- Մեգան Մարքլին քննադատել են՝ Հարիին նիհարել ստիպելու համար
- Ինչերից է զրկվել Մեգան Մարքլը տիտղոսի ճանապարհին
- Սելենա Գոմեսը կրկնօրինակում է Մեգան Մարքլի ոճը
- Մեգան Մարքլը՝ Կիմ Չեն Ընի կնոջ հետքերով
- Երրորդն ավելորդ է. Քեմբրիջի դուքս Ուիլյամի, դքսուհի Քեյթ Միդլթոն և արքայազն Հարրին տարբեր իրավիճակներում
- Քեյթ Միդլթոնի ու Մեգան Մարքլի առաջին համատեղ պարտականությունը
- Լոնդոնի պատկերասրահը փակվել է՝ հանուն Քեյթ Միդլթոնի սիրելի դիզայների
- Քեյթ Միդլթոնը հանրությանը հիացրել է հսկայական զմրուխտներով
- Լոնդոնի նորաձևության շաբաթվա առթիվ Քեյթ Միդլթոնը թագավորական ընդունելություն կկազմակերպի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան