Օգոստոսին հուլիսի համեմատ մրգի և բանջարեղենի ընդհանուր գնաճը կազմել է 5.4%
2018թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.7% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մսի, մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 2.4%, 3.3% և 6.5% գնաճը:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համամձայն, մրգի ապրանքախմբում 2018թ. օգոստոսին 2017թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 3.3% գնանկում, իսկ 2018թ. հուլիսի համեմատ՝ 3.3% գնաճ:
Ինչ վերաբերում է բանջարեղենի գներին, հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. օգոստոսին հուլիսի համեմատ բանջարեղենի գներն աճել են 3.1-13.3%-ով, այդ թվում:
Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Հրազդանում: Մայրաքաղաքում բանջարեղենի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 6.0%-ով:
Ըստ վիճակագրության, 2018թ. օգոստոսին հուլիսի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 5.4%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.36% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.4 տոկոսային կետով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին