Օգոստոսին հուլիսի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 0.6% գնաճ
2018թ. օգոստոսին հուլիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.6% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.7% գնաճով:
ՀՀ վիճակագրական կոմիտե հրապարակած տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գների՝ 1.5% և ծառայությունների սակագների 0.1% հավելաճ, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.5% նվազում:
2018թ. հունվար-օգոստոսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2%, ինչը կրկնել է նախորդ ամսվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը (0.2% նվազում):
Միաժամանակ, ըստ տվյալների, 2018թ. օգոստոսին 2017թ. օգոստոսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103.3%, այդ թվում, սննդամթերքինը (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ)` 104.2%, ոչ պարենային ապրանքներինը`104.9%, ծառայությունների սակագներինը` 100.9%, իսկ հունվար-օգոստոսին 2017թ. հունվար-օգոստոսի համեմատ` համապատասխանաբար 102.5%, 102.3%, 104.9% և 101.4%:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2018թ. օգոստոսին հուլիսի համեմատ սպառողական գներն աճել են 0.2-0.7%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Երևան և Աշտարակ քաղաքներում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին