Մեկ օրում 13 ՃՏՊ է գրանցվել, 1 մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 4-ից 5-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք։
Մասնավորապես՝ խարդախության 15, մարմնական վնասվածք հասցնելու 10, անձնական ունեցվածքի գողության 8, յուրացման կամ վատնման 6, ծեծի և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն տալու 3-ական, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փաստաթուղթ կեղծելու 2-ական, շորթման, հարկերից խուսափելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիքի և պետական սահմանը ապօրինի անցնելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 և կամավոր ներկայացել՝ 4 հետախուզվող:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնելու 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է և 16-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: