Արթուր Աղաբեկյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել «Մարտիկ» հիմնադրամի ծախսերի կապակցությամբ, ավելին՝ մեղադրանք է առաջադրվել այդ հիմնադրամի հիմնադիրներից գեներալ Արթուր Աղաբեկյանին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Աղաբեկյանը նշել է, որ ինքը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: «Վստահեցնում եմ, որ այդ ծրագրերն ու ծախսերն իրականացրել եմ «Մարտիկ» հիմնադրամի ռեսուրսներով, գումարներով, որոնք ձևավորվել են մայր գումարի տոկոսներից, և իրականացրել եմ բացառապես կանոնադրության շրջանակում»,- ասել է նա:
Աղաբեկյանը նաև պնդել է. «Փաստի առթիվ ինձ մեղադրանք է առաջադրված որպես բացառապես իմ իրավասության շրջանակներում, իմ գործողությունների համար: Ես չեմ ընդունում այդ մեղադրանքը և պետք է հնարավորություն ընձեռնեմ քննչական կոմիտեին իմ ցուցմունքներով ու մանրամասնելով ամեն ինչ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները