Լիտվան Walmart-ից պահանջում է վաճառքից հանել ԽՍՀՄ զինանշանով շապիկները
ԱՄՆ-ում Լիտվայի դեսպան Ռոլանդաս Կրիշչյունասը դիմել է ամերիկյան Walmart խանութների ցանցի ղեկավարությանը՝ խնդրելով վաճառքից հանել խորհրդային խորհրդանիշներով հագուստը: Դեսպանի խոսքով, նման խորհրդանիշների քարոզն անընդունելի է:
«Անմեղ մարդկանց զանգվածային սպանությունների հետ կապված խորհրդանիշների ցուցադրման ու գովազդման որոշումը չպետք է ու չի կարող գնահատվել որպես սովորական բիզնես-քայլ»,- Իզվեստիայի հաղորդմամբ՝ ասել է դիվանագետը:
Նա հավելել է, որ չի կարծում, թե առևտրի ցանցի ղեկավարությունը գիտակցաբար է ցանկացել վիրավորել «խորհրդային օկուպացիայի» զոհերին ու նրանց ժառանգներին: Սակայն այս դեպքում շապիկները պետք է անհապաղ հետ կանչվեն վաճառքից: Խնդրանքն ուղղել են երեք մերձբալթյան պետությունները՝ Լատվիան, Լիտվան և Էստոնիան:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան