ՄԻՊ-ը քաղաքապետարանին առաջարկել է քննարկել աղբահանության հարցում հիմնարար լուծումներ
Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Երևանի քաղաքապետարան «Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից իր պարտավորությունների ոչ պատշաճ կատարման շարունակության պարագայում այլ օպերատորի ներգրավման հարցը քննարկելու համար։ Գրության համար հիմք են հանդիսացել շարունակվող բողոքների ուսումնասիրությունը։
ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Վերջին ամիսներին Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բազմաթիվ բողոքների համաձայն՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում աղբահանությունն իրականացվում է ոչ պատշաճ, իսկ առանձին դեպքերում ընդհանրապես չի իրականացվում։ Զանգերն ու բողոքները «Սանիթեքի» թեժ գծին մնում են անպատասխան։ Ավելին, քաղաքացիները ոչ պատշաճ են ծանուցվում կամ գրեթե չեն ծանուցվում աշխատանքների ձգձգման կամ դրանց կատարման ժամկետների վերաբերյալ։
Նմանատիպ բազմաթիվ տեղեկություններ կան նաև լրատվամիջոցների հրապարակումներում, սոցցանցերում։
Ստեղծված իրավիճակը խնդրահարույց է դառնում՝ հաշվի առնելով նաև բնակչության առողջությանը վնաս հասցնելու ռիսկերը:
Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու խնդրի կարգավորման ուղղությամբ շտապ ու արդյունավետ լուծումներ գտնելու հարցում»։
Հարակից հրապարակումներ`
- Երևանը շարունակում է աղբի մեջ մնալ
- «Աղբամուղերը» ու Գերմանիայի կանցլերը՝ Երևանում
- Ամբողջ քաղաքն աղբի մեջ չէ, «Սանիթեք»-ն է թերանում աղբահանության հարցում. Կամո Արեյան
- «Սանիթեք» ընկերությունը տուգանվել է աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար
- Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը աղբահանության աշխատանքների ուղղությամբ
- Նոր աղբահավաք մեքենաները 2-3 շաբաթվա ընթացքում Երևանում կլինեն. «Սանիտեք»-ի տնօրեն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին