
Պոգբան Մոուրինյոյի հետ հաշտվել է
Անգլիական «Մանչեսթր Յունայթեդ»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան մտադիր չէ ձմռանը հեռանալ ակումբից։ Գազետա.ռու կայքը գրում է, որ The Daily Mirror-ի տեղեկությամբ 2018 թ. աշխարհի չեմպիոնը պայմանավորվել է հաշտվել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ։
Պոգբայի և մարզչի փոխհարաբերությունները դեռ հեռու են ցանկալիից, բայց ֆուտբոլիստը խոստացել է, որ չի դնի այլ ակումբ տեղափոխվելու հարցը առնվազն մինչև ամառ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կիսապաշտպանով հետաքրքրված է իսպանական «Բարսելոնա» և իտալական «Յուվենտուս» ակումբները։
Օգոստոսի սկզբին հաղորդվել էր, որ «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խնդրանքը չի կատարել՝ ժամանակից շուտ ավարտել արձակուրդը։«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչը ծայրահեղ դժգոհ էր մնացել Պոգբայի որոշումից։