Բուենոս Այրեսը կընդունի համաշխարհային պատանեկան երրորդ Օլիմպիական խաղերի մասնակիցներին
Հարավամերիկյան Փարիզ են անվանում Արգենտինայի մայրաքաղաք Բունես Այրեսը: Հավանաբար գնահատել են քաղաքի լայն փողոցները, բարձրաճաշակ ճարտարապետությունը, Եվրոպական ոճի որոշ կառույցներ և այլն: Այդ քաղաքում հոկտեմբերի 6-18-ը տեղի կունենան երրորդ պատանեկան օլիմպիական ամառային խաղերը:
ՀԱՕԿ-ից տեղեկացնում են, որ պատանեկան սպորտի համաշխարհային այդ ստուգատեսում առաջին անգամ ասպարեզներում հանդես կգան հավասար քանակի ` 1963–ական մարզիկներ և մարզուհիներ: Ընդհանուր հաշվով խաղերում հայտավորված 15-18 տարեկան 206 երկրների 3926 մասնակիցներ 32 մարզաձևերում կվիճարկեն խաղարկվող մեդալները: Մրցումների ընթացքին կհետևեն նաև տարբեր պետությունների 1950 պաշտոնյաներ: Նախորդ` երկրորդ խաղերի համեմատ / 2014թ. Նանկին / Բուենոս Այրեսի մրցումների ծրագրում ընդգրկված է հինգ նոր մարզաձև. բրեք- դանս,կարատե,ժայռամագլցում,ռոլլեր-սպորտ և ակրոբատիկա: Ցուցադրական ելույթներ կունենան սկվոշ և պոլո մարզաձևերի ներկայացուցիչները:
Մարզահամալիրները գտնվում են քաղաքի չորս տարբեր հատվածներում:Խաղերի մասնակիցների և հյուրերի համար ելույթներ կունենան մշակույթի և արվեստի ներկայացուցիչները: Մարզասերները անվճար կհետևեն մրցումների ընթացքին:
Օլիմպիական ավանի շինարարությունը սկսվել է 2016 թվականից:Արդեն լիովին պատրաստ են բոլոր 31 շենքերը,որոնք իրարից տարբերվում են իրենց արտաքին տեսքով:Կգործեն ճաշարանը, ավտոկայանը,կապի,ինֆորմացիայի, բուժսպասարկման և դոպինգ ստուգման կենտրոնները: Խոհանոցը ազգային է,որը կազմակերպիչների համոզմամբ կխթանի բարձր արդյունքների հասնելու գործին:
Խաղերի բացման արարողությունը նախատեսված է հոկտեմբերի 6-ին: Այդ հանդիսությունը կանցկացվի ոչ թե մարզադաշտում,այլ դրան հարակից տարածքներում. փողոցներում,հրապարակներում,նպատակով,որպեսզի յուրաքանչյուր մարզասեր կարողանա անարգել դառնալ այդ միջոցառման մասնակիցը, զգա օլիմպիական շունչը:Ենթադրվում է,որ տեղական ժամանակով ժամը 20-ին սկսվող օլիմպիական խաղերի մասնակիցների երթին,ավելի քան 350 դերասանների և երաժիշտների ելույթներին, կհետևի շուրջ 350 հազար հանդիսական: Օլիմպիական տոնը կկրկնվի նաև փակման արարողության ժամանակ,հոկտեմբերի 18-ին: Այդ օրը կմասնակցեն խաղերի չեմպիոնները և մրցանակակիրները:
Խաղերի ընթացքում կանցկացվեն վարպետության դասեր և բաց հանդիպումներ` աշխարհահռչակ չեմպիոնների հետ:Մասնակիցները կքննարկեն բովանդակ թեմաներ,սկսած առողջ ապրելակերպից,վերջացրած մարզական հարուստ կենսագրություն ստեղծելու հարցերից:Պատանի աթլետները իրենց կուռքերի հետ շփվելով կհամոզվեն,որ հաջողության հասնելը հնարավոր է և իրենց ուժերից վեր գործ չէ:
Խաղերի անցկացման գաղափարը պատկանում է ՄՕԿ –ի նախկին նախագահ Ժակ Ռոգեին: Միջոցառումը հաջողված է ,կայացած, և միայն տարիքային տարբերությունն է բաժանում ժամանակակից օլիմպիական խաղերից:
Պատանեկան խաղերի թալիսմանը Պանդի անունով կատվազգիների ներկայացուցիչ յագուարն է: Այդ հովազը Արգենտինայի հյուսիսի ծագում ունի:Միջոցառման կարգախոսն է «Գիտակցիր ու զգա ապագան»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան