Ներդրումային ծրագրի շրջանակներում կստեղծվի 112 նոր աշխատատեղ
Կառավարության որոշմամբ «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» ՍՊԸ-ն ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը 3 տարով հետաձգելու արտոնությունից:
Ընկերությունը նախատեսում է զբաղվել կոմպոզիտային գազաբալոնների արտադրությամբ՝ կատարելով ընդհանուր շուրջ 11,1 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում: Արդյունքում 3 տարվա ընթացքում կստեղծվի 112 նոր աշխատատեղ` 160 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում