Սաուդյան Արաբիայում կրոնական թեմայով կատակների համար բանտ կնստեն
Սաուդյան Արաբիայում կրոնական թեմաներով կատակներ անելու համար մարդը կարող է ազատազրկվել մինչև հինգ տարի։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է թագավորության դատախազությունը։
Նշվում է, որ սոցցանցերում էլ այն տեղեկությունների տարածումը, որոնք կծաղրեն կրոնական արժեքները, բարոյական նորմերը, ուղղված կլինեն հասարակական կարգի խաթարմանը, կդիտվեն որպես կիբերհանցագործություն։
Մեղավոր ճանաչվածներին բացի ազատազրկումը սպառնում է նաև խոշոր չափի տուգանք։
Աղբյուրը հիշեցնում է, որ 2012-ին այդ երկրում ձերբակալվեց «Սաուդյան Արաբիայի առաջադեմ ցանց» կայքի հիմնադիրը՝ երկրի հոգևոր ու կրոնական ոստիկանությանը քննադատելու համար, բլոգերին նաև մեղադրեվին իսլամը վիրավորելու, կիբերհանցագործության համար։ Նա դատապարտվեց 10 տարվա ազատազրկման, մինչ այս պահը բանտում է։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին