Օգոստոսին հանրապետությունում աճել է մսամթերքի, կաթնամթերքի, սուրճի, թեյի գները
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ մսամթերքի ապրանքախմբում 2018թ. օգոստոսին 2017թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 8.6%, իսկ 2018թ. հուլիսի համեմատ՝ 2.4% գնաճ:
Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2018թ. օգոստոսին հուլիսի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.1-3.6%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում), իսկ 2-ում գրանցվել է 0.3% գնանկում:
Վիճակագրության համաձայն, կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում ևս 2018թ. օգոստոսին 2017թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 0.3%, իսկ 2018թ. հուլիսի համեմատ՝ 1.0% գնաճ, ինչին մեծապես նպաստել է ձվի 5.9% գնաճը:
2018թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է սուրճի, թեյի, կակաոյի 0.1%, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.3%, ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների՝ 0.3%, հացաբուլկեղենի և ձավարեղենի՝ 0.5%, ձկան և ծովամթերքի 0.5% գնաճ, իսկ յուղերի և ճարպերի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2018թ. օգոստոսին 2017թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 18.8%, իսկ 2018թ. հուլիսի համեմատ՝ 2.6% գնանկում:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. օգոստոսին հուլիսի համեմատ արձանագրվել է շաքարի և շաքարավազի 5.4-0.1% գնանկում, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Հրազդանում: Մայրաքաղաքում շաքարի և շաքարավազի գները նվազել են 2.4%-ով:
Հարակից հրապարակումներ`
- Օգոստոսին հուլիսի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 0.6% գնաճ
- Օգոստոսին հուլիսի համեմատ մրգի և բանջարեղենի ընդհանուր գնաճը կազմել է 5.4%