
«Բանանցը» վերսկսել է մարզումները
Երեք օր հանգստանալուց հետո «Բանանցի» ֆուտբոլիստները վերադարձել են հարազատ մարզադաշտ և շարունակում են քրտնաջան աշխատանքը՝ պատրաստվելով սեպտեմբերի 16-ին վերսկսվելիք Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, մարզմանը չեն մասնակցել ազգային հավաքականին միացած դարպասապահներ Արամ Հայրապետյանն ու Անատոլի Այվազովը, չկային նաև երիտասարդական հավաքականի ճամբարում գտնվող Հակոբ Հակոբյանը, Նարեկ Պետրոսյանը և Կարեն Մելքոնյանը:
Թիմին է միացել նորեկ Իլյա Գուլտյաևը: «Բանանց-2»-ի ֆուտբոլիստներ Արսեն Սադոյանը, Արթուր Խաչատրյանը, Գրիգորի Մաթևոսյանն ու Ալբերտ Արզումանյանը նույնպես մարզվել են առաջին թիմի հետ: