2018 թվականի առաջին կիսամյակում Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 41 %-ով
Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվը 2017 թվականի առաջին կիսամյակի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում աճել է 41%-ով:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը:
Նա տեղեկացրել է, որ Արցախ այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը ևս ընդլայնվել է։
«Նախորդ տարի Արցախը 95 երկրներից հյուրընկալել է հազարավոր զբոսաշրջիկների. նրանց գերակշիռ մասը Ռուսաստանի Դաշնությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից և եվրոպական այլ երկրներից ժամանածներն են։2017 թվականին առաջին անգամ զբոսաշրջիկներ ենք ունեցել նաև Կամերունից, Մոնղոլիայից, Բենինից, Սալվադորից»,-մանրամասնել է ոլորտի պատասխանատուն։
Զբոսաշրջիկներին հիմնականում հետաքրքրում են Արցախի գեղատեսիլ բնությունը, պատմաճարտարապետական հուշարձանները, որոնցից մեր զրուցակիցն առանձացրել է Գանձասարի վանական համալիրը, Նիկոլ Դումանի տուն-թանգարանը, Տիգրանակերտն ու Հունոտի կիրճ բնապատմական արգելոցը։
«Վարդենիս-Մարտակերտ մայրուղու շահագործումից հետո զբոսաշրջիկների մեծ հոսքեր են նկատվում նաև դեպի Դադիվանք վանական համալիր։ Որպես առանձին զբոսաշրջային կենտրոն կառաձնացնեի նաև Շուշի քաղաքը, որը վերջին տարիներին համալրվում է նոր զբոսաշրջային ենթակառուցվածքներով»,-նշել է Ա. Գրիգորյանը:
Հարակից հրապարակումներ`
- Եվս մի կարևոր գյուտ Տիգրանակերտի 2018 թ. պեղումներից. Համլետ Պետրոսյան
- Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 102 տոկոսով
- Հունոտի կիրճի առաջին կամուրջը պատրաստ է
- Դադիվանք. Նույնիսկ եկեղեցու անկյունաքարերն են փոխվում
- Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղի է կառուցվում
- Գանձասարում կայացավ «Գանձասար» գորգերի համալիրի օրհնման արարողությունը
- Նիկոլ Դումանի տուն-թանգարանը նպաստել է Արցախի զբոսաշրջային ներուժի զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը. տնօրեն