Փաշինյան. «Մեզ անհրաժեշտ է ծնելիության ԲՈՒՄ»
2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ծնված երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կեռապատկվի: Այս մասին որոշումը քննարկվեց գործադիրի այսօրվա նիստում:
Որոշման համաձայն, նպաստի չափը գործող 50 հազար դրամից կդառնա 150 հազար դրամ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հիշեցրեց, որ համաձայն կարգի՝ առաջին և երկրորդ երեխաների ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կազմում է 50 հազար դրամ, երրորդ կամ չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 միլիոն դրամ, հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 1,5 մլն դրամ:
«Ներկայացվող նախագծով առաջարկվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերի տարբերակում մտցնել նաև երկրորդ երեխայի ծննդյան դեպքում: Առաջարկության հիմքում դրված է ժողովրդագրական վիճակի բարելավումը, որը կնպաստի ծնելիության աճին: Նախագիծն ընդունվելու դեպքում 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 3 անգամ` գործող 50 հազար դրամի փոխարեն նպաստի չափը կկազմի 150 000 դրամ»,- ասաց Մանե Թանդիլյանը:
Նախարարը կարծում է, որ այս որոշումը որոշակի փոփոխություն կբերի ժողովրդագրության մեջ: «Այս փոփոխությամբ ուզում ենք հստակ հաղորդագրություն հղել մեր հասարակությանը, որ երկրորդ երեխայի ծնունդ իրականում ռազմավարական նշանակություն ունի մեր պետության համար: Միտւոմները ցույց են տալիս, որ անհանգստանալու տեղիք կա: Ուզում եմ մեր ընտանիքներին կոչ անել, որ երկրորդ երեխայի ծնունդին վերաբերվել որպես պատասխանատու»,- նշեց նախարարը:
Նախագծի քննարկման ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փորձեց արձագանքել, վարչապետը կատակով ասաց. «Պարոն Տոնոյան, ուզում էիք ասել՝ հատկապես տղա երեխաներ, Ձեր հայացքում ես դա կարդացի և, ինչքան հնարավոր է շուտ դառնան 18 տարեկան»:
Նախարարն իր հերթին նշեց. «Ես կողմնակից եմ, որ ավելի շատ ուշադրություն դարձնեն երրորդ և չորրորդ երեխային»:
«Մի էսպիսի տեխնիկական բարդություն կա. ուղղակի առանց երկրորդի հնարավոր չէ երրորդին և չորրորդին ունենալ, եթե ինովացիոն տեխնոլոգիաները այլ հնարավորություններ չտան»,- կատակով ավելացրեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին հարցրեց, թե ովքեր երկրորդ երեխա ունեն, գրեթե բոլորը ձեռք բարձրացրեցին. «Սկզբունքորեն վատ չէ»:
Վարչապետը նշեց, որ հույս ունի՝ այդ նպատակով բյուջեից հատկացվող գումարը չի հերիքի և տարվա կեսից գումարը կավելացվի: «Դա այն հարցն է, որ Ատոմ Ջանջուղազյանը պատրաստ է բյուջեի գումարը 100 տոկսով տրամադրել այդ նպատակին»,- կատակեց Նիկոլ Փաշինյանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ առաջարկեց զույգ երեխաների դեպքում այդ գումարը կրկնապատկել, ինչը կառավարության անդամների կողմից միաձայն ընդունվեց:
Քննարկումներից հետո Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հետաձգել նախագծի ընդունման հարցը ու ներկայացնել կառավարության հաջորդ նիստին, որպեսզի երկրորդ ու երրորդ երեխայի նպաստի սահմանաչափը հստակեցվի։
«Սա շատ կարևոր թեմա է, մեզ հարկավոր է ծնելիության բում», - ընդգծեց վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
- Երկրորդ երեխան մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունի. Մանե Թանդիլյան
- Անահիտ Գալստյան. Երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկելու վերաբերյալ նախագիծն ուղարկվել է կառավարություն
- Մանե Թանդիլյանն առաջարկում է եռապատկել երկրորդ երեխային տրվող ծննդյան նպաստի չափը
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում