Ֆարմանյան. Խմբակային շահերով առաջնորդվելը լինելու է սխալ ճանապարհ
Անցումային արդարադատության նպատակահարմարության վերաբերյալ բավարար հիմնավորումներ գործադիր իշխանության կողմից չեն ներկայացվել։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հանրապետական խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը։
«Իմ կարծիքով, այդ տեսակետի շուրջ հիմնավոր կարծիք հայտնել կլինի միայն այն բանից հետո, երբ գործադիր իշխանությունը կներկայացնի անցումային արդարադատության անհրաժեշտության հիմնավորումները»,-ասաց պատգամավորը։
Անդրադառնալով սահմանադրական ճգնաժամի լուծման հնարավորության մասին հարցին, Ֆարմանյանն արձագանքեց, որ ցանկացած պարագայում պետության շահը պետք է լինի գերիշխող։
«Խմբակային, հատվածական շահերով առաջնորդվելը լինելու է սխալ ճանապարհ»,-ասաց պատգամավորը՝ ավելացնելով, որ այս պահին չի տեսնում ընտրված որևէ ճանապարհ։
Ֆարմանյանն այն համոզման է, որ քաղաքական երկխոսությանն այլընտրանք չկա, պետականությանն ու սահմանադրական կարգին ուղղված ցանկացած մարտահրավեր պետք է չեզոքացվի, քաղաքական երկխոսության միջոցով պետք է հասնել օրակարգում առկա խնդիրների լուծմանը։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն կարող է հրաժարվել ամառային և ձմեռային ժամերի անցումից
- Անցումային արդարադատության ինստիտուտին հարկ է դիմել միայն բացառիկ և խիստ հիմնավորված դեպքերում. Գևորգ Դանիելյան
- Անցումային արդարադատության որևէ մարմին չի կարող անձին մեղավոր կամ անմեղ ճանաչել. Նորայր Նորիկյան
- «Անցումային արդարադատությունը համաշխարհային ընդունված գործիք է»
- Անցումային արդարադատությունը չի հակասելու ՀՀ Սահմանադրությանը. Արտակ Զեյնալյան
- ՄԻՊ դիրքորոշումը՝ անցումային արդարադատության հարցի վերաբերյալ
- Հայաստանում անցումային արդարադատության կարիքը չկա. իրավաբան
- Արա Զոհրաբյանը՝ անցումային արդարադատության վերաբերյալ