Մշակույթ 09:11 06/09/2018 Արցախ

Արցախի համար կարևոր նշանակություն ունեցող Ասկերանի ամրոցի վերականգնումը շարունակվում է

Ստեփանակերտից 18 կմ հյուսիս-արևելք՝ Կարկառ գետի ձախ ափին, գտնվում է «Ասկերան» Բերդ ամրոցը (Մայրաբերդ. 1788-1789 թթ․), որտեղ պատերազմի տարիներին տեղակայված է եղել Ասկերանի պաշտպանական շրջանի շտաբը։ Այսօր Ասկերանի ամրոցը զբոսաշրջիկներ համար նախընտրելի վայրերից է, շատերն են հատուկ հասնում Ասկերան՝ այն տեսնելու համար։

Արցախյան պատերազմի տարիներին բերդը պայթյուններից վնասվել էր, աշտարակներից մեկի մի մասն էր փլվել: Աշտարակի վերին հատվածում դեռ պահպանվում են 90-ականների պատերազմի հրթիռի բեկորների հետքերը:

Այսօր Արցախի պետական բյուջեի միջոցներով բերդը վերականգնվում է։ Վերականգնման ընթացքի մասին Panorama.am-ը զրուցեց Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանի հետ։

Նա տեղեկացրեց, որ Ասկերանի ամրոցի վերականգնման ու կոնսերվացման աշխատանքերը սկսվել էին դեռևս 2016 թվականին։ Այդ փուլի համար նախատեսված աշխատանքներն ընդգրում էին ամրոցի՝ ձախակողմյա ճանապարհամերձ հատվածի պարսպապատերի  և աշտարակների վերականգնման ու տարածքի բարեկարգման միջոցառումներ։ Նախորդ տարին նշված հատվածի վերականգնման փուլը ավարտին էր հասցվել։ Այս և գալիք տարվա համար նախատեսվում է իրականացնել ամրոցի միջնաբերդի վերականգնում։

«Ամրոցը վերականգնվում է փուլային եղանակով։ Ամբողջական վերականգնման մասին դժվար է կանխատեսում անել կամ ժամկետներ ասել համապատասխան ռեսուրսների սակավության պատճառով, սակայն պետական միջոցներից բացի ակնկալելու ենք նաև մասնավոր ֆինանսական միջոցների ներգրավում, քանի որ պատմամշակութային ժառանգության պահպանությունը ոչ միայն մեկ լիազոր մարմնի աշխատանք է, այլ ժողովրդի առաքելություն»,- ասաց Ա. Գրիգորյանը։

Հարցին, թե վերականգնումից հետո ամրոցն իր նախնական տե՞սքն է ունենալու, նա պատասխանեց. «Արցախում բավականին դժվար է իրականացնել այնպիսի վերականգնում, որը կբերի պատմական տեսքի խաթարման կամ նախնական տեսքի կորստի համապատասխան մեխանիզմների»։

Այսօր էլ վերականգնման ակտիվ աշխատանքեր են ընթանում ամրոցի տարածքում, բայց այն միաժամանակ բաց է այցելություների համար։

«Ամրոցի վերականգնման պայմանակարգն ինքնին չի խանգարում այցելություններին։  Այսինքն, եթե ամրոցի մի հատվածը գտվում է շինարարության մեջ, ապա մեկ այլ հատված բաց է այցելուների համար։ Օրինակ՝ նախորդ տարի վերականգնված պարսպապատերը բաց են այցելուների համար օրվա ցանկացած ժամի, իսկ միջնաբերդի մուտքը ժամանակավորապես սահմանափակ է տեղում իրականացվող աշխատանքների պատճառով»,- տեղեկացրեց Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետը։

Ա. Գրիգորյանն այս պահին վիճակագրություն չունի, թե տարեկան քանի մարդ է այցելում Ասկերանի բերդ տեղում համապատասխան անձնակազմի բացակայության պատճառով։  Նա նշեց, որ  ամրոցն իր դիրքի շնորհիվ (այն գտնվում է Ստեփանակերտից Տիգրանակերտ տանող մայրուղու վրա) բազմաթիվ այցելուներ էր ընդունում թե՛ նախկինում, թե՛ հատկապես վերականգնումից (կոնկրետ հատվածների) հետո։

«Հետագայում նաև նախատեսվում է որոշակի զբոսաշրջային ենթակառուցվածքների կազմակերպում, սակայն, հաշվի առնելով ամրոցի առանձնահատկությունները, պետք է ընտրվեն այնպիսի միջոցառումներ, որոնք չեն խաթարի ամրոցի տեսքը և նշանակությունը»,- հավելեց նա։

Ա. Գրիգորյանը նաև ընդգծեց. «Ասկերանի ամրոցն այսօր գիտա-ճանաչողական ու պատմական մեծ նշանակություն ունի Արցախի համար։ Համոզված ենք, որ դրա դերը թե՛ մշակութային, թե՛ զբոսաշրջության զարգացման տեսանկյունից էլ ավելի կամրապնդվի վերականգնման աշխատանքների ավարտից հետո»։



Հանրապետական նշանակություն ունեցող Ասկերանի ամրոցը կառուցվել է 18-րդ դարի երկրորդ կեսին՝ խանական ժամանակաշրջանում: Շինարարությունն իրականացվել է թե դարի 50-ական թվականներին (ձախակողմյան հատված) և թե 1788-89թթ. (աջակողմյան հատված): Ասկերանի ամրոցը կազմված է երկու բաժանմունք-համալիրներից՝ ձախակողմյան՝ հյուսիսարևմտյան և աջակողմյան՝ հարավարևելյան: Ձախակողմյան համակառույցն ունի ավելի քան 140մ երկարություն, 8-9մ բարձրության ամրոցապատեր ու ավելի քան ութ աշտարակներ: Աջակողմյան գլխավոր ամրոց-համալիրը ձգվում է շուրջ 220մ երկարությամբ: Բաղկացած է աշտարակներից, դրանք միացնող զույգ պարսպապատերից, պաշտպանական այլ շինություններից: Աշտարակների բարձրությունը 5-8մ է: Այստեղ ուշադրություն են գրավում հատկապես զույգ պարսպապատերը՝ նախատեսված զորամիավորումների աննկատելի տեղաշարժերի համար:







Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:21
«Հեծանիվիս պեդալը բռնեք». Վարոսյանը ծրագիր է առաջարկում ԲԴԽ-ին
«Առաջին անգամը չէ, որ նիկոլական Հայաստանի ԲԴԽ-ն պատասխանատվության է ենթարկում դատավորի` գնահատելով նրա կողմից կայացված կոնկրետ որոշման...
Աղբյուր` Panorama.am
15:14
Եթե հասանելիություն ունենանք, ապա 500 հազարից ավել ստորագրություն կհավաքվի տրանսպորտի թանկացման դեմ. Հայկ Մարության
«Իմ ընկերը կենտրոնում նախկինում վճարում էր 175 հազար դրամ գույքահարկ, հիմա իր գույքահարկը դարձել է 870 հազարից ավել»,-Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am
15:10
Վլադիմիր Պուտինն ընդունել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հավատարմագրերը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 5-ին ընդունել է օտարերկրյա պետությունների 28 նոր ժամանած դեսպանների, այդ թվում՝ ՌԴ-ում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:59
Անուշ Պողոսյանն ահազանգում է ԱՆ հերթական ձախողման մասին
2024 թվականի մարտի 1-ից մի շարք դեղեր ըստ կառավարության համապատասխան որոշման սկսեցին վաճառվել դեղատոմսերով։ Առողջության իրավունք...
Աղբյուր` Panorama.am
14:36
Հայաստանի ազգային հավաքականի մարզիչի թեկնածուների թվում է նաև Ռաուլը. ՀՖՖ փոխնախագահ
«Ֆասթ նյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Արմեն Նիկողոսյանն ասել է, որ Միշել Տեր-Զաքարյանի հետ հանդիպել են, Մարգար Աղաջանյանի տարբերակն էլ են քննարկել:
Աղբյուր` Panorama.am
14:26
Հայկ Մարությանը քննչական մարմիններին հորդորում է զբաղվել ուղեվարձերի հավաքագրման ստվերով
Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ նախորդ շաբաթ օրը՝ նոյեմբերի 2-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից...
Աղբյուր` Panorama.am
13:42
1100 հարցվածների գրեթե 58%-ը դժգոհ են Փաշինյանի աշխատանքից
«Gallup International Association»-ը հեռախոսային հարցում է իրականացրել հոկտեմբերի 24-30-ը
Աղբյուր` Panorama.am
13:14
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով
Երևանում նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​Մարզերում նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
13:04
«Ուրարտու»-ն «Ֆասթ Մեդիայի»-ն մեղադրում է ոչ պրոֆեսիոնալիզմի և անլուրջ մոտեցման մեջ
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը, պատասխանելով համացանցում շրջանառվող «Ֆասթ Մեդիայի» երեկվա հայտարարությանը, ցանկանում է...
Աղբյուր` Panorama.am
12:54
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան
Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն ամեն օր թվեր են հրապարակում, թե  ինչպես է փոխվել ուղեվարձի վճարումից առաջացած գումարի չափը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ադրբեջանն ավտnրիտար երկիր է, չեմ մասնակցի Բաքվում COP-29-ի. Թունբերգ
Շվեդ բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգը հայտարարել է, որ բոյկոտում է  և չի մեկնելու Բաքու՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության...
Աղբյուր` Panorama.am
12:38
ՄԱԿ-ի դատարանը նոյեմբերի 12-ին կհրապարակի Հայաստան ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռ
Ադրբեջանի կողմից ներկայացված նախնական առակություների վերաբերյալ
Աղբյուր` Panorama.am
12:32
Մեկ տարում Հայաստանում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք
Թոքի քաղցկեղը այս հիվանդության ամենատարածված տեսակներից է և աշխարհում մահացության գլխավոր պատճառներից մեկը։  Տղամարդիկ առավել հաճախ են...
Աղբյուր` Panorama.am
12:05
ԵՄ պատվիրակությունը Երևանում է՝ մշակելու վիզաների ազատականացման բանակցությունների ծրագիրը. ԱԳ փոխնախարար
«Արդեն իսկ սկսել ենք բանակցություններն արտոնագրերի ազատականացման շուրջ, այս օրերին՝ 5-6-ը, Երևանում է Եվրամիության պատվիրակությունը,...
Աղբյուր` Panorama.am
11:45
Հիմնականն այն է, որ բացառում է երրորդ կողմի վերահսկողությունը. Պարույր Հովհաննիսյանը՝ հաղորդակցության ուղիների վերաբերյալ
«Մեզ հասած տեղեկություններով ընդունելության ընթացքում վիրավորանքներ և սպառնալիքներ են հնչել, որի մասին Բելգիական կողմին հայտնել ենք...
Աղբյուր` Panorama.am
11:45
Կոչ եմ անում կառավարությանը փոխել իր դիրքորոշումը և ունենալ հատուկ օր՝ հարգելու Հայաստանի համար զոhվածների հիշատակը. Նազարյան
Հայաստանի կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի օրենսդրական...
Աղբյուր` Panorama.am
11:28
Սրբուհի Գալյանը նշանակվել է արդարադատության նախարար
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Սրբուհի Գալյանը նշանակվել է արդարադատության նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Թուրքիան Եվրոպայի հետ միասին մեջմե՞ջ է անում հետխորհրդային տարածքը. Պյոտոր Ակոպով
«Էրդողանը Մոսկվայի համար մտահոգության ևս մեկ առիթ է ստեղծում» վերնագրով վերլուծական հոդվածում «ՌԻԱ նովոստի»-ի քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
11:06
Ինչո՞ւ է կարևոր արցախցիների մասին Գերմանիայի դատարանի որոշումը. Տարոն Սիմոնյան
«Գերմանիայի դատարանի որոշումը, որն արդեն ուժի մեջ է մտել, ապացուցում է, որ արցախցիներն իրականում հնարավորություն չունեն մուտք գործել...
Աղբյուր` Panorama.am
10:26
Տիկնիզյան. Գնահատում եմ, թե ինչպես են ինձ վերաբերվում «Լոկոմոտիվում»
«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը նշել է, որ ցանկանում է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ «Ես մեծ ցանկություն...
Աղբյուր` Panorama.am
10:15
Վրացական տուրիստական ընկերությունը ջնջել է Լոռու մասին գրառումը, Զուրաբաշվիլու էջում դատարկ լինկն է
Վրացական տուրիստական ընկերությունը՝ Adjara Voyage-ը, որ իր էջում Հայաստանի Լոռու մարզը ներկայացրել էր Վրաստանի պատմական տարածք,  այդ...
Աղբյուր` Panorama.am
09:51
Ապագա ընտրություններում հաղթող ուժերը
«Առաջիկա խորհրդարանական ընտրությունները (հերթական թե արտահերթ) աչքի են ընկնելու անսպասելի, անհավանական դաշինքներով ու միավորումներով։ Դա...
Աղբյուր` Panorama.am
09:46
Բելգիայում Ադրբեջանի դեսպանը սպառնացել է սպանել ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին
Հայաստանի դեսպանությունը պաշտոնական բողոք է հայտնել Բրյուսելում այլ դիվանագիտական ներկայացուցչություններին, քանի որ Բելգիայում Ադրբեջանի դեսպան...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Հրապարակ». Ավինյանը Երևանի չլուծված խնդիրների համար մեղադրում է գործադիրին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի որդին իր «գործունեության» ընթացքում եղել է նաև ՊԵԿ մաքսային հատվածի պաշտոնատար անձ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու կազմակերպած՝ մեքենաների ներմուծում/արտահանում...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ». Շունչները պահած սպասում են Բագրատ սրբազանի վերադարձին
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում, շունչները պահած, սպասում են Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Փաստ». Ընդդիմադիր պատգամավորները չեն միջամտել Ալեն Սիմոնյանի և լրագրողի միջև միջադեպին
«Փաստ» թերթը գրում է. «Լրատվամիջոցներն անդրադարձել են, որ օրերս խորհրդարանում միջադեպ է եղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Փաստ». Ինչու է վերջին շրջանում Անդրանիկ Քոչարյանը դարձել չափազանց զգուշավոր
«Փաստ» թերթը գրում է. «Առիթ ունեցել ենք տեղեկացնելու, որ քպական Անդրանիկ Քոչարյանից ու իր «խմբակից» շատ մեծ...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Ժողովուրդ». «Իմ քայլը» հիմնադրամի ընթրիքի նվիրատվությունը արտոնությունների կամ ներողամտության ակնկալիք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի առաջին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Գոյ» թատրոնի դերասանները դիմեցին ոստիկանություն
14:26 04/11/2024

«Գոյ» թատրոնի դերասանները դիմեցին ոստիկանություն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}