Արտակ Զեյնալյան. Գրպանահատությունը կքրեականացվի
Կառավարության նիստում այսօր հավանության արժանացած օրենքների նախագծերով կքրեականացվի գրպանահատությունը:
«Մեր այս որոշման պատճառը գրպանահատության դեպքերի կտրուկ աճն է, որոնք կազմում են գողությունների բոլոր դեպքերի մոտ 65 տոկոսը։ Այն ներառում է նաև տրանսպորտում գողության դեպքերը (պայուսակներից և այլն)»,-ֆեյսբուքյան իր էջում կառավարության նիստի ավարտից հետո մանրամասներ է ներկայացրել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
Նա նշել է, որպեսզի պատկերն ավելի պարզ ու համոզիչ լինի, ներկայացնեմ ընդամենը մի քանի վիճակագրական տվյալ:
«Այս տարիներին քրեական վարույթ է իրականացվել 5160 անձի նկատմամբ, որոնցից 4049-ի նկատմամբ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, 776-ի նկատմամբ՝ կարճվել, որից 309-ը՝ դիմողի բողոքի բացակայամբ պայմանավորված: Քրեական պատասխանատվության է ենթարկվել ընդամենը 119 անձ։
Ավելին, 2015-2018թթ ընթացքում առկա են դեպքեր, երբ միևնույն անձինք տասնյակ անգամները, ընդհուպ՝ 121 անգամ, քրեական վարույթով ներգրաված են եղել գողության հատկանիշներով (առավելապես կատարված գրպանահատության եղանակով): Պետք է նկատի ունենալ, որ գրպանահատության դեպքերի իրական քանակը, դրանց զոհերի թիվը շատ ավելի մեծ է, քանի որ զոհերի միայն մի մասն է դրա մասին հայտնում իրավապահ մարմիններին:
Ի դեպ նշեմ, որ մեր քաղաքացիներին սպառնացող այս վատ երևույթի դեմ պայքարի դրոշակակիրներից մեկն ու նախագծի հեղինակն իմ տեղակալ Արտակ Ասատրյանն է»,-գրել է նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Թիվ 67 երթուղու ավտոբուսի գրպանահատին բռնել են
- Հայտնաբերվել է թիվ 58 երթուղայինի գրպանահատը
- 267 համարի երթուղայինի գրպանահատը կալանավորվել է. Ոստիկանություն
- Գրպանահատ 39 համարի երթուղայինում
- Գրպանահատության դեպք թիվ 39 երթուղու ավտոբուսում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան