Բուլղարիայում Թուրքիայի պահանջով PKK-ի ենթադրյալ անդամ է ձերբակալվել
Թուրքիայի պահանջով Բուլղարիայում ձերբակալվել է ոմն Մեհմեթ Յ-ն։ Նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում Ինտերպոլի միջոցով։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Աղբյուրը պնդում է, որ նա Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամ է։
Նա 9 տարի հետախուզվում էր Թուրքիայի կողմից և ներառված էր «վտանգավոր ահաբեկիչների» ցուցակում։
Մեհմեթը կալանավորվել է Բուլղարիայի Վառնա քաղաքի օդանավակայանում։
Հիշեցվում է, որ դեռևս 2005թ. Ադանայի ծանր հանցագործությունների դատարանը 6 տարի 3 ամսվա պատիժ էր սահմանել նրա համար՝ թուրքական համալսարաններից մեկում PKK-ի օգտին քարոզչություն անելու համար։
Սպասվում է, որ Թուրքիան կպահանջի արտահանձնել ենթադրյալ PKK-ականին: