Եթե իրավակիրարկ պրակտիկան ճիշտ կիրառվեր՝ այսօր նման փոփոխությունների կարիք չէր լինի. Կոստանյան
«Հանրության մեջ առկա տեսակետը, թե քրեականացվում է ընտրակաշառք տալը և ստանալը, տեղին չէ, ընտրակաշառքը քրեականացվել է 2015թ-ի սահմանադրական հանրաքվեին»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծի քննարկմանն ասաց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը:
Նրա խոսքով՝ այլ հարց է, որ նման նախաձեռնություն լինում է ցանկացած ընտրական պրոցեսից առաջ. «Ես համաձայն եմ, իհարկե, որ ցանկացած ընտրական պրոցեսին հաջորդող շրջանում անպայման ի հայտ են գալիս այնպիսի խնդիրներ, որոնք լրացուցիչ կատարելագործելու անհրաժեշտություն է լինում: Պետք է վեր հանվեն նախորդի բացթողումները, և շտկման համար քայլեր կատարվեն։ Ես կառավարության այս մոտեցումը ողջունում եմ։ Մեր դիտարկումները պայմանավորված են իրավական տեսակետով. հանցագործության նկարագրական մոտեցում ենք փոխում, որը բավական խնդրահարույց է. վստահ չենք՝ հանցագործության դեպքում ինչպես են կիրառվելու: Մեր խնդիրն այն է, որ հանցագործությունն ունենա կանխատեսելիություն և որոշակիություն, ցանկացած քաղաքացի իմանա՝ ինչն է քրեորեն պատժելի, ինչը՝ ոչ»,- նշեց Կոստանյանը։
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը հավելեց, որ ընտրական օրենսդրական ակտերի անընդհատ կատարելագործումը չի նշանակում, որ իրավակիրառման պրակտիկան ճիշտ ենք կազմակերպում. «Եթե իրավակիրարկ պրակտիկան ճիշտ կիրառվեր՝ այսօր նման փոփոխությունների կարիք չէր լինի: Ուզում եմ հույս հայտնել, որ բացի քաղաքական փաստաթղթից՝ այս փաստաթուղթը դառնա նաև իրավակիրառման փաստաթուղթ»։
Հարակից հրապարակումներ`
- Պետք է հրահանգել, որ հրահանգ չի լինելու. Նաիրա Զոհրաբյան
- Որոշ ընտրական իրավախախտումներ առաջարկում ենք դարձնել քրեորեն պատժելի. փոխնախարար
- Կոստանյանը՝ կառավարության հետ պայմանավորվածության մասին
- Իմ մտավախությունը գտնվում է քաղաքացիների իրավունքների պաշտպանության տիրույթում. Արփինե Հովհաննիսյան
- Ընտրակաշառք տալը կամ վերցնելը քրեականացվում է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին