Ընտրակեղծարարության պատիժը խստացնող նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
«Այս փաստաթուղթը չպետք է ձեռի հետ, ոտքի վրա բերել Ազգային ժողով և շտապ ընդունել»,- խորհրդարանի արտահերթ նիստում «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծի քննարկմանն ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նա շեշտեց, որ ցանկացած փաստաթուղթ պետք է ունենա համապատասխան տեսք և բովանդակություն։
«Հարգելի կառավարություն, որևէ բան չի փոխվել կառավարություն-ԱԺ հարաբերություններում, մենք ձեր գործընկերն ենք, բայց խնդրում և պահանջում եմ ձեզնից, ցանկացած օրենսդրական նախաձեռնություն բերելուց աջաջնորդվել ոչ թե քաղաքական շահով, այլ օրենքին տալ համապատասխան տեսք։ Հուսով եմ, որ առաջինից երկրորդ ընթերցում այդ ամենը հաշվի կառնեք»,- ասաց Շարմազանովը։
Այնուհետև խորհրդարանն անցավ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի քվեարկությանը։
Սակայն մինչ քվեարկությունը վարման կարգով Հանրապետական խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը արդարադատության փոխնախարարին դիմելով՝ ասաց. «Ոչ թե առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ մասնագիտական վերլուծություններ ներկայացվեն, այլ նախագիծը մինչ ԱԺ գալը պատշաճ մասնագիտական վերլուծության ենթարկվի: Քանի որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում հնչեցված առաջարկությունների մասին բանավոր ձևով ասվեց, որ ընդունելի են, առաջին ընթերցման ժամանակ ՀՀԿ-ն կողմ կքվեարկի: Իսկ երբ պատրաստ կլինի նախագիծը վերջնական, արդեն լրացուցիչ կհայտնեն իրենց տեսակետը»։
Նախագծերին կողմ քվեարկեց 66 պատգմավոր, դեմ և ձեռնպահ պատգամավորեր չկային։
Հարակից հրապարակումներ`
- Եթե իրավակիրարկ պրակտիկան ճիշտ կիրառվեր՝ այսօր նման փոփոխությունների կարիք չէր լինի. Կոստանյան
- Պետք է հրահանգել, որ հրահանգ չի լինելու. Նաիրա Զոհրաբյան
- Որոշ ընտրական իրավախախտումներ առաջարկում ենք դարձնել քրեորեն պատժելի. փոխնախարար
- Կոստանյանը՝ կառավարության հետ պայմանավորվածության մասին
- Իմ մտավախությունը գտնվում է քաղաքացիների իրավունքների պաշտպանության տիրույթում. Արփինե Հովհաննիսյան
- Ընտրակաշառք տալը կամ վերցնելը քրեականացվում է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին