ԱՄՆ-ում տպագրվում է լրագրող Բոբ Վուդվորդի՝ Թրամփի մասին գիրքը
ԱՄՆ-ում հրապարակվում է «Washington Post» - ի լրագրող Բոբ Վուդվորդի՝ նախագահ Դոնալդ Թրամփի մասին գիրքը, որտեղ մասնավորապես նշվում է, որ ԱՄՆ առաջնորդը պահանջել է սպանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։ echo.msk.ru –ն գրում է, որ Սպիտակ տունը քննադատել է գրքի հեղինակին։ Գրքից հատվածներ հրապակված են «Washington Post»-ի կայքում։
Բոբ Վուդվորդի «Վախ. Թրամփը՝ Սպիտակ տանը» գրքում նշում է, որ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մատիսի հետ հեռախոսազրույցում հրաման է տվել Բաշար Ասադի ոչնչացման մասին անցած տարի Իդլիբ նահանգում քիմիական հարձակումից հետո։ Բացի այդ, գրքում նշված է, որ Թրամփը ԱՄՆ զինված ուժերի ղեկավարին խնդրել է մշակել Հյուսիսային Կորեայի դեմ կանխարգելիչ հարձակման պլան։
Սպիտակ տունը հայտարարել է, որ այդ գիրքը հորինված պատմություն է, որը հորինված է նախկին դժգոհ աշխատակիցների կողմից, ովքեր փորձել են նախագահին վատ լույսի ներքո ներկայացնել։ Թրամփն իր Թվիթերում հայտարարել է, որ այդ գրքում ներկայացված մեջբերումները նույնպես կեղծ են։
Բոբ Վուդվորդի գիրքը վաճառքի է հանվելու սեպտեմբերի 11-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան