Կարեն Խաչանովին դուր է եկել հոլիվուդյան դերասանի հետ նմանությունը
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը «People» ամսագրի թվիթերյան էջում գրառում է կատարել այն հոդվածի տակ, որտեղ իրեն նմանեցրել են հոլիվուդյան հայտնի դերասան Լիամ Հեմսվորթին: Խաչանովը ժպիտի նշաններով ակնարկել է, որ դեմ չէ դերասանական կարիերա սկսելուն:
Խաչանովը թենիսի համաշխարհային դասակարգման աղյուսակի 26-րդ հորիզոնականն է զբաղեցնում: ԱՄՆ-ի Բաց առաջնության երրորդ շրջանում նա շուրջ 5 ժամ տևած դժվարին պայքարում զիջել էր աշխարհի թիվ մեկ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալին՝ դուրս մնալով հետագա պայքարից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան