Պետք է հրահանգել, որ հրահանգ չի լինելու. Նաիրա Զոհրաբյան
«Ես երկու ձեռքով պաշտպանում եմ այս նախագիծը, որովհետև լինելով նաև լրագրող՝ տեսել եմ, թե ինչպես են տարիներ շարունակ այլանդակվել ընտրությունները»,- Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանն այս մասին հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ միգուցե գնացել են խստացման այս քայլին այն պարզ պատճառով, որ միակ տարբերակն է մնացել, որպեսզի կարողանան կասեցնել կեղծարարության այս խայտառակ քայլարշավը, որը հասցվել էր ոսկերչական ճշգրտության։
«Այո, գուցե նախատեսված պատժամիջոցները ավելի խիստ են, քան շատ այլ երկրներում է, բայց երբ տեսնում ես՝ ոնց է գողացվում ընտրողի քվեն, հասկանում ես, որ ստիպված են նման սանկցիանների գնալ: Բայց ոչ հստակ ձևակերպումները պետք է շտկվեն, և ես և մեր խմբակցությունը կողմ ենք քվեարկելու»,- ասաց պատգամավորը:
Դիմելով արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին՝ Զոհրաբյանն ասաց.
«Բայց վստա՞հ եք, որ լուծելու ենք ստրկամիտ պաշտոնյաների հարցը, որոնցից մեկը երեկ ինձ ասում էր դե գիտեք՝ հրահանգի ենք սպասում, թե ում ենք պաշտպանելու: Գուցե ունեք լիազորություն, որ նման ստրկամիտներին հորդորեք, որովհետև այդ մարդիկ ամբողջ կյանքում ստրուկ են եղել, սպասել են, որ Կառավարությունից կամ նրանից եկող ենթականերից իրենց հրահանգ տան: Մարդիկ ունակ չեն ինքնուրույն մտածելու և կարծում են՝ ինչ էլ անում են՝ բլեֆ է, և պատեհ պահին իրենց զանգելու են և ասեն՝ ինչ անեն։ Պետք է հրահանգել, որ հրահանգ չի լինելու. պաշտոնյաներ, բուհերի ղեկավարներ, քվեարկեք՝ ոնց ուզում եք, այս խնդիրը քրեական օրենսգրքի հետ համադրելով գուցե կարողանանք հասնել արդյունքի»։
Հարակից հրապարակումներ`
- Որոշ ընտրական իրավախախտումներ առաջարկում ենք դարձնել քրեորեն պատժելի. փոխնախարար
- Կոստանյանը՝ կառավարության հետ պայմանավորվածության մասին
- Իմ մտավախությունը գտնվում է քաղաքացիների իրավունքների պաշտպանության տիրույթում. Արփինե Հովհաննիսյան
- Եկեք չթերագնահատենք մեր ընտրակեղծարարների կրեատիվ միտքը. վարչապետ
- Ընտրակաշառք տալը կամ վերցնելը քրեականացվում է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին