Նիկոլ Փաշինյանը` եկամտային հարկի առաջարկվող փոփոխությունների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրեց եկամտային հարկի մասով առաջարկվող փոփոխությունները:
Վարչապետը հիշեցրեց, որ ներկայումս գործում է եկամտային հարկի հարկման 3 սանդղակ: Այժմ, ըստ նրա, առաջարկվում է երեքի փոխարեն ձևավորվել երկու սանդղակ:
Մասնավորապես, առաջարկվում է մինչև 250 հազար դրամ եկամուտ ունեցողները վճարեն 20 տոկոս եկամտային հարկ, իսկ 250-ից դրամից ավելի ստացողները՝ 25 տոկոս:
Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ այս պարագայում կունենանք եկամտային հարկի շոշափելի նվազում, ինչն, իրենց կարծիքով, որոշակի դրական էֆեկտ կունենա:
«Այս տարբերակի առավելությունն այն է, որ սա սոցիալական արդարության կանոններին ավելի համապատասխան է: Այս առումով այն կարող է առաջին հայացքից ավելի գրավիչ լինել»,- ընդգծեց նա:
Երկրորդ տարբերակով էլ առաջարկվում է սահմանել 23 տոկոս համահարթ եկամտահարկ, շահութահարկ և դիվիդենտային հարկ. «Այսինքն՝ ունենալ այնպիսի հարկային համակարգ, որ եկամտահարկը բոլոր չափի աշխատավարձերի համար լինի 23 տոկոս»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին