Շահեն Հարությունյան. Շանթ Հարությունյանը պետք է ազատ արձակվի քաղաքական հայտարարությամբ
Շանթ Հարությունյանի ազատ արձակման պահանջով բողոքի ակցիա անցկացվեց ՀՀ գլխավոր դատախազության առջև։
«Եթե արդարացման պրոցեսը դժվար է, ապա քաղաքական հայտարարությամբ ու քաղաքական պայմանով ազատ արձակեք Շանթ Հարությունյանին։ Բայց ազատեք, ոչ թե փոխեք ռեժիմը, 12 ժամ ներսը, 12 ժամ դուրսը։ Անգամ ֆիզիկական ազատություն չեն տալիս»,-դիմելով իշխանություններին՝ հայտարարեց Հարությունյանի որդին՝ Շահենը։
Նրա կարծիքով, եթե վարչապետ Փաշինյանն ունենա Շանթ Հարությունյանին ազատ արձակելու քաղաքական կամք, ապա կարող է լծակներ գտնել։
Բողոքի ակցիային մասնակցում էին նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, քաղաքական գործիչ Հովեսփ Խուրշուդյանը և այլք։
«Մենք իրավունք չունենք ունենալ որևէ քաղաքական բանտարկյալ, նա անարդար կերպով արդեն քանի տարի է՝ անազատության մեջ»,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, իրավաքաղաքական նոր իրողությունների պայմաններում Շանթ Հարությունյանը պետք է ազատ արձակվի, վերանայումը պետք է նախաձեռնվի գլխավոր դատախազության ու գործադիր իշխանության կողմից։
Հարակից հրապարակումներ`
- «Շանթ Հարությունյանի սահմանափակ պատասխանը բանտից վարչապետ Նիկոլ Փաշինյանին»
- Արման Թաթոյանն այցելել է Շանթ Հարությունյանին
- ՔԿՀ-ում տեղի է ունեցել առանձնազրույց Շանթ Հարությունյանի հետ. ՄԻՊ
- «Ժառանգությունը» պահանջում է ազատ արձակել Շանթ Հարությունյանին
- Իրավապաշտպանները Փաշինյանին առաջարկում են հետին պլան չմղել Շանթ Հարությունյանի արդարացման գործը
- «Շանթ Հարությունյանի և մյուսների» գործով դատապարտյալներից մեկն ազատության մեջ է
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան