Ալեն Սիմոնյան. Հայ-ռուսական հարաբերություն ոչ թե լարվածություն կա, այլ զգուշավորություն
«Ես բազմիցս ասել եմ, որ այն, ինչ հայ-ռուսական հարաբերություններում դուք անվանում եք լարվածություն, ես անվանում եմ ուղղակի իրավիճակի հետ կապված զգուշավորություն»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը։
Նրա պնդմամբ, դա բնական է, քանի որ Հայաստանում մի քանի օրվա ընացքում Ռուսաստանի համար անհասկանալի փոփոխություններ եղան, իշխանությունը փոխվեց։
«Իշխանության եկավ մի ուժ, որը նախկինում ընդդիմություն է եղել։ Բնական է, որ այս պարագայում թե Ռուսաստանի, թե աշխարհքաղաքական այլ կենտրոնների կողմից շատ մեծ զգուշավորություն կա, խոսքը ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ԱՄՆ-ի, Եվրոպայի ու այլ երկրների գործընկերների մասին է»,-ասաց նա։
«Ելք» խմբակցության անդամի բնութագրմամբ, հիմա ուսումնասիրության փուլ է, երբ այդ երկրները փորձում են հասկանալ, թե Հայաստանը որքանով լավ գործընկեր է, քաղաքական առումով ինչ անելիք կա։
«Նույնիսկ չեմ բացառում, որ հատուկ կարվեն ինչ-որ քայլեր, որպեսզի տեսնեն, թե Հայաստանի իշխանությունների արձագանքն ինչպիսին է»,-կարծիք հայտնեց ՔՊ անդամ գործիչը։
Հարակից հրապարակումներ`
- Ուշակով. Պուտին-Փաշինյան հանդիպմանը սպասում ենք անկեղծ ու լուրջ խոսակցություն
- Փաշինյանը կհանդիպի Մոսկվայի հայ գործարարների հետ
- Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը
- Լավրովը հայտարարել է, թե ինչ են ակնկալում լսել Փաշինյանից