«Վրաստանը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև»
Հաշվի առնելով և Հայաստանի, և Ադրբեջանի հետ ունեցած հիանալի հարաբերությունները, Վրաստանը կարող է միջնորդ դառնալ երկու երկրների միջև։ «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանի նախագահի խորհրդական Թենգիզ Փալաձեն։
«Գիտե՞ք, սա մեր տարածարջանն է ու մենք ինքնուրույն պետք է լուծենք մեր խնդիրները։ Թբիլիսին միշտ պատրաստ է առաջարկել իր ջանքերը՝ Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատաման համար»,-ասել է նա։
Նշենք, որ հայկական կողմը մշտապես ընդգծում է խնդրի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
Երևանում ԵԱՀԿ գլխավոր քարտուարի ու ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպմանը երկուստեք ընդգծվել է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կարևորությունը միջազգային հանրության մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
Այս համատեքստում Հայաստանի արտաքին գործերի նախարարը շեշտեց, որ հայկական կողմի համար բանակցային գործընթացում առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը և անվտանգությունը, իսկ գործընթացի առաջմղման համար կարևոր է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը։