Մարտի 1-ի դեպքերի ժամանակ ցուցարարների մոտ զենք-զինամթերք չեմ տեսել. Օսիպյան
«Մարտի 1-ի գործով կան ոստիկաններ, որոնք ընդգրկված են եղել տարբեր ստորաբաժանումներում, բայց դա չի նշանակում, որ բոլորը ենթակա են պատասխանատվության, կամ, առհասարակ, ենթակա են պատասխանատվության»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործի շրջանակներում ոստիկանների ներգրավվածության հարցին:
«Փաստաթղթեր կեղծվել են, թե ոչ չեմ կարող ասել, Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում կներկայացնի»,- նշեց նա՝ միաժամանակ հավելելով, որ փաստաթուղթ կեղծելը քրեորեն պատժելի արարք է, իսկ թե ով է արել այդպիսի բան՝ չի կարող ասել։
Վալերի Օսիպյանը նաև ասաց, որ մարտի 1-ին ինքն էլ հարյուրավոր այլ ոստիկանների հետ հերթապահել է, սակայն ցուցարարների մոտ զենք-զինամթերք չի տեսել: «Բայց փայտեր և այլն բոլորս էլ տեսել ենք, իսկ զենք-զինամթերք չեմ տեսել: Այդ հարցերն ուղղեք այն մարդկանց, ովքեր այդ օրերին եղել են իմ վերադասները»,- ընդգծեց ոստիկանապետը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան