Արսենյան. Մարտի 1-ի հանձնաժողովը ստեղծված չէր ամբողջական պատկերն արտացոլելու համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը, որ եղել է խորհրդարանում ստեղծված մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամներից մեկը, «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է. «Այդ հանձնաժողովը ստեղծված չէր ամբողջական պատկերն արտացոլելու համար։ Խնդիրը, որ հանձնաժողովի առջև էր դրված, նա կատարեց։ Բայց չկատարեց այն խնդիրը, որ հասարակության կողմից էր առաջ քաշված և հասարակությանն էր անհանգստացնում: Իշխանություններին անհրաժեշտ էր ցույց տալ, որ մենք հետաքննում ենք այս գործը, և վերջում պարզվեր, որ մեղավոր չկա, ինչն էլ արվեց»։ Միաժամանակ նա հույս է հայտնել, որ հիմա` նոր իշխանությունների օրոք, մարտի 1-ի դեպքերը կբացվեն: «Գիտեք ինչ, գործի վերաբացումն ընդամենը մի կետն է։ Հենց որ այդ գործընթացը կընթանա, և մենք այդ ընթացքի հետ կապված կկարողանանք ունենալ այնքան տեղեկատվություն, որ հետևություն անելու հնարավորություն կունենանք, այդ ժամանակ ես կմեկնաբանեմ»,- ասել է Արսենյանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան